
«ԱԱ-2018 խաղալու իմ շանսերը շատ մեծ են». Զլատան Իբրահիմովիչ

Զլատանը կայցելի Ռուսաստան: «Լոս-Անջելես Գելեքսիի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ակնարկել է, որ վերադառնալու է ազգային հավաքական մինչև ԱԱ-2018-ը:
«Շանսը, որ ես կխաղամ Աշխարհի առաջնությունում, շատ մեծ է»,- գրել է Զլատանը Թվիթերում:
https://twitter.com/Ibra_official/status/985527757844156416
Զլատանը Շվեդիայի ազգային թիմում հանդես է եկել 2001-2016թթ.: 36-ամյա հարձակվողը 62 գոլերով հանդիսանում է հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:
Հիշեցնենք, որ Շվեդիան ԱԱ-2018-ի խմբային փուլում կխաղա Գերմանիայի, Մեքսիկայի և Հարավային Կորեայի հետ: Զլատանը տեղափոխվեց «Գելեքսի» «Մանչեսթեր Յունայթեդից» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը