Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ն Երևանում իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել մարդկանց զանգվածային կուտակումների վայրերից

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Երևանում իր քաղաքացիներին հորդորել է խուսափել այն վայրերից, որտեղ մարդկանց զանգվածային կուտակումներ կան: Kommersant.ru կայքը գրում է, որ նախազգուշացումը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ ճգնաժամային կենտրոնի դեպարտամենտի Թվիթերյան էջում:

Նշենք, որ Երևանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում վարչապետի պաշտոնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրման դեմ: Ցերեկը բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, մի քանի հազար ցուցարարներ փորձել են ճեղքել ոստիկանական շղթան, որպեսզի հասնեն խորհրդարանի շենքին, որտեղ վաղը պետք է կայանա վարչապետի թեկնածուի հարցով քվեարկությունը: Ցուցարարներին այդ մասին կոչ է արել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ցույցերը սկսվել են նոր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից մեկ շաբաթ անց, որով նշանավորվել է Հայաստանի կառավարման համակարգի փոփոխության ավարտը և երկիրը նախագահական համակարգից անցում է կատարել խորհրդարանական համակարգի, իսկ պետության ղեկավարն այժմ լինելու է վարչապետը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս