ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հակված է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն
«Ռեալը» բրազիլացուն այլևս հետաքրքիր չէ: ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակը, այլ ոչ թե՝ Մադրիդի «Ռեալ»:
Հարձակվողի համար Ժոզե Մոուրինիոյի ղեկավարությամբ խաղալն ավելի նախընտրելի է, քան «Բեռնաբեու» ուղևորվելը: Բացի այդ, Նեյմարը չի ուզում տեղափոխվել «Ռեալ» այն պատճառով, որ մադրիդցիները, ըստ բրազիլացու կարծիքի, չեն ընդունի իրեն, քանի որ խաղացել է «Բարսելոնայի» կազմում: Ինչպես հաղորդում է Don Balon-ը, նախնական համաձայնություն «Մանչեսթեր Յունայթեդի» և Նեյմարի միջև արդեն կա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեյմարն ուզում է ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխությունը ձևակերպել մինչև ԱԱ-2018-ի մեկնարկը: Նեյմարը ՊՍԺ տեղափոխվեց «Բարսելոնայից» 2017թ. ամռանը, ռեկորդային 222 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը