Բաժիններ՝

Գյումրիում ակտիվիստներ ավտոերթ են անցկացրել և որոշել մեկնել Երևան

Գյումրիում ակտիվիստներն ապրիլի 16-ին փորձել են փակել որոշ փողոցներ եւ կաթվածահար անել որոշ կառույցների աշխատանքը: Նրանք փակել են Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցը՝ Շիրակի մարզպետարանի հատվածում: Այնուհետեւ երթով շարժվել են Գյումրու բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ դասադուլի եւ գործադուլի կոչերով:

Ավելի ուշ ավտոերթ տեղի է ունեցել քաղաքի տարբեր հատվածներում: Գյումրիում ցուցարարներն ավտոերթ անցկացնելիս կպչուն ժապավենով փակել են արագաչափերը: Ակտիվիստները հայտնեցին նաև Երևան մեկնելու մտադրության մասին: «Գյումրիում մեծ հաշվով օրակարգ չկա: Քանի որ իրադարձությունները ծավալվում են Երևանում, Գյումրիից կմեկնենք Երևան՝ միանալու ընդհանուր օրակարգին»,-նշեց ակտիվիստ Կարեն Պետրոսյանը:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30