Բաժիններ՝

«Հուսով եմ՝ «Բավարիայի» հետ խաղը կլինի Ռոնալդուի ոչ ամենալավ օրը». Հայնկես

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ խաղի և մադրիդցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Իհարկե, Լիոնել Մեսսիի հետ: Նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է: Նա աշխատում է ամեն օր, ինչը շատ գովելի է:

Նա շատ հաճախ է ինքնուրույն որոշում խաղի ելքը: Կիսաեզրափակչի նման խաղերում շատ կարևոր է թիմային խաղը:

Հուսով եմ՝ «Բավարիայի» հետ խաղը կլինի Ռոնալդուի ոչ ամենալավ օրը»,- նշել է Հայնկեսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս