Իտալիայի Նախարարների խորհուրդը միաձայն հավանություն է տվել «Անվտանգության ու միգրացիայի մասին» դեկրետին, որը երկրում ստացել է «Սալվինիի դեկրետ» անվանումը:
Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, ուղեկցությամբ ազգային բարերարների` ի նշան երկրի ղեկավարին զորակցության, սեպտեմբերի 25-ին ներկա կգտնվի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 26-ին ժամը 09։30-ից մինչև սեպտեմբերի 27-ը ժամը 09։30-ը կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը:
Նրա յուրաքանչյուր ելույթ հայրենիքում իսկական տոն է ջութակահարի արվեստը գնահատողների համար: Կարճատև դադարից հետո Սերգեյ Խաչատրյանը կրկին հայրենիքում է, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմակերպած Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի հյուրն է:
Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին առաջին անգամ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության իր եռյակում ընդգրկել է Կրիշտիանու Ռոնալդուին:
Factor․am-ի հարցազրույցը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բոլոր ասպեկտների քննարկման գործընթացը վճռորշ փուլ է մտնում, հանրագումարային որոշումը կարող է ձեռք բերվել արդեն 6-8 շաբաթ անց պայմանով, որ կողմերը հանգամանորեն կձեւակերպեն ապագա հարաբերությունների իրենց տեսլականը:
«Տնտեսական բարեփոխումների համար ԱԺ-ն բացարձակ խոչընդոտ չէ: Թող մեկ փորձ արվի Կառավարության կողմից և տնտեսական բարեփոխումների որևէ փաթեթ ներկայացվի, ու տեսնենք՝ արդյոք ներկայիս ԱԺ-ն կխոչտընդոտի՞ դրան, թե՞ ոչ»:
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի շրջանակներում շարունակվում են ուսումնասիրվել այդ բնույթի հանցագործությունների բացահայտման, այդ դեպքերի առթիվ հարուցվող քրեական գործերով քննությունների արդյունքներն ու դրա վրա ազդող հանգամանքները:
Երեւանի ավագանու ընտրությունները ներհայաստանյան առումով դեռեւս կքննարկվեն՝ մասնակցության համեմատությունը, ճշգրիտ տվյալների հիման վրա ավագանու նախորդ ընտրությունների մասնակցության քանակը, համապետական եւ համայնքային ընտրությունների մասնակցության շարժառիթների տարբերությունները եւ յուրաքանչյուր քաղաքական ուժի նախապես ապահոված քվեների չափն ու հետհեղափոխական իրավիճակում յուրաքանչյուրի նկատմամբ ժողովրդային ընկալելիության խնդիրները։
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 25-ին հանդիպել է Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին:
Սեպտեմբերի 25-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) Հյուսիսային Կիվու եւ Իտուրի նահանգներում էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությամբ (ԷՎՊՀ) վարակվածների թիվը հուլիսի վերջից հասել է 150-ի, նրանցից 100-ը մահացել են:
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն եւ ուկրաինացի շոումեն Վլադիմիր Զելենսկին նախագահի թեկնածուների վարկանիշի առաջատարներն են:
Հոկտեմբերի 8-ից 13-ը, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում կանցկացվի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ:
«Քոչարյանը, կարծես թե, հեռահար խաղ է սկսել, այսինքն՝ ինչպես ինձ է թվում, նա ինչ-որ ծրագրեր ունի ոչ միայն քաղաքական ուղիով ինքն իրեն պաշտպանելու համար, բայց ամեն դեպքում, եթե դա այդպես է, դա տևական խաղ է»:
Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին և Ընկերակցության hայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին:
Շիրակի պետական համալսարանի դասախոսը վերականգնել է իր աշխատանքային իրավունքը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախազգուշացրել է, որ բացառապես տեխնիկական առաջընթացին՝ որպես զարգացման միակ միջոցին հավատալը սպառնում է մարդկանց միջեւ հարաբերությունների հաստատման ունակության կորստով:
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մարզիչը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր բացվել է եզակի սարքավորումներով հագեցած «ՍՊՈՐՏ ԿԱԲ» գիտահետազոտական նորարարական կենտրոնը, որը ստեղծվել է ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի իրականացրած «Կրթության բարելավում» վարկային ծրագրով՝ բուհին տրամադրված Նորարարությունների մրցակցային հիմնադրամի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը կրկին հաղթանակ տոնեց 43-րդ օլիմպիադայում:
«Բարսելոնան» ֆուտբոլիստներ է փնտրում, որոնք կարող են դառնալ Լուիս Սուարեսի պոտենցիալ փոխարինողները, ում 32 տարին կլրանա հունվարին:
Հայաստանի պետական սահմանի ապօրինի հատման փաստով Թուրքիայի քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական գործը Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից կարճվել է՝ ելնելով մարդասիրական նկատառումներից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բացմանը:
Կորեայի Հանրապետության բնակիչների մոտավորապես 87,4 տոկոսը պաշտպանում է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի պատասխան այցը Սեուլ՝ անցած շաբաթ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի Փհենյան կատարած ուղեւորությունից հետո:
Վիտամինների անբավարար մակարդակն առաջին հերթին անդրադառնում է մաշկի վրա և կարող է լուրջ հետևանքներ ունենալ:
Քիչ առաջ Հատուկ քննչական ծառյությունը մեղադրանք է առջադրել ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանին՝ քր. Օր. 309 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով:
ԱՄՆ առևտրի նախարարությունը որոշել է սահմանափակումներ սահմանել 12 ռուսական ընկերությունների նկատմամբ, որոնք Վաշինգտոնի տեսանկյունից հակասում են Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին: