Բաժիններ՝

Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն

Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին և Ընկերակցության hայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար գործողությունների իրականացմանը վերաբերող, ինչպես նաև՝ ռազմաբժշկական ոլորտում Հայ Ավետարանչական Ընկերակցության կողմից ներդրումներ իրականացնելու հնարավոր բարեգործական ծրագրերը:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս ոլորտներում ՀՀ պաշտպանության նախարարության և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության միջև հետագա համագործակցության շարունակականության վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930