
Հռոմի պապը հորդորել է զգուշանալ տեխնիկական առաջընթացի նկատմամբ անսահման հավատից

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախազգուշացրել է, որ բացառապես տեխնիկական առաջընթացին՝ որպես զարգացման միակ միջոցին հավատալը սպառնում է մարդկանց միջեւ հարաբերությունների հաստատման ունակության կորստով: Այդ մասին քահանայապետը, որը սեպտեմբերի 25-ին ժամանել է Տալլին՝ վերջին մայրաքաղաքը Բալթյան երկրներ իր առաքելական ուղեւորության ծրագրով, հայտարարել է Էստոնիայի ղեկավարության, քաղաքացիական հասարակության եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը։
«Երեույթներից մեկը, որը մենք կարող ենք դիտել մեր տեխնոկրատական հասարակություններում, կյանքի իմաստի, կյանքի ուրախության կորուստն է, որը տանում է հրաշքի ընկալման ունակության դանդաղ մարման, ինչը հաճախ է մարդկանց պաշտպանում դժվարին օրերին: Տեխնիկական առաջընթացի՝ որպես զարգացման միակ ուղու նկատմամբ անվերապահ հավատը, կարող է սպառնալ մարդկանց միջեւ հարաբերությունների, սերունդների եւ մշակույթների միջեւ կապերի կորստով»,-ասել է Ֆրանցիսկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: