
«Բարսելոնան» դիտարկում է 4 ֆուտբոլիստների՝ Սուարեսին փոխարինելու համար

«Բարսելոնան» ֆուտբոլիստներ է փնտրում, որոնք կարող են դառնալ Լուիս Սուարեսի պոտենցիալ փոխարինողները, ում 32 տարին կլրանա հունվարին:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, հղելով Don Balon-ին, հավանական փոխարինողների շարքում են հայտնվել 4 ֆուտբոլիստներ: «Կապտանռնագույնների» ղեկավարությունը որպես հիմնական թեկնածուներ՝ դիտարկում է Հարի Քեյնին («Տոտենհեմ») և Ռոբերտո Ֆիրմինոյին («Լիվերպուլ»): Վերը նշվածների տրանսֆերների ձախողման դեպքում «Բարսելոնան» ուշադրությունը կկենտրոնացնի Մաուրո Իկարդիի («Ինտեր») և Թիմո Վերների («ՌԲ Լեյպցիգ») վրա:
Ընդ որում, տրանսֆերը նախատեսվում է իրականացնել մյուս շաբաթ: Սուարեսը «Բարսելոնա» է տեղափոխվել «Լիվերպուլից» 2014 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է Պրիմերայի 5 հանդիպումների, որոնցում իր հաշվին գրանցել է 3 գոլ և 2 արդյունավետ փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը