Բաժիններ՝

ՀՀ սփյուռքի նախարարը և Եգիպտոսի վարչապետը կարևորել են սփյուռքի գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 25-ին հանդիպել է Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին: Ինչպես տեղեկացանք Մխիթար Հայրապետյանի «Ֆեյսբուք»-ի էջից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական հարաբերություններին, Եգիպտոսի մշակութային և սոցիալ-տնտեսական կյանքում տեղի հայ համայնքի ունեցած դերակատարությանը:

«ՀՀ կառավարության անունից գնահատանքի խոսք փոխանցեցի Եգիպտոսի ժողովրդին և պետությանը, որը Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայերի փրկություն և ապաստան է տվել: Հանդիպման ավարտին երկուստեք կարևորեցինք նաև մեր երկրների՝ սփյուռքի հետ աշխատանքները կարգավորող պատասխանատու գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը»,- գրել է Հայրապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930