Բաժիններ՝

Շիրակի պետական համալսարանի դասախոսը վերականգնել է իր աշխատանքային իրավունքը

Շիրակի պետական համալսարանի դասախոսը վերականգնել է իր աշխատանքային իրավունքը: Շիրակի պետական համալսարանի դասախոս Հովհաննես Խորիկյանը շահել է համալսարանի դեմ ներկայացրած հայցը։

Հայցը՝ ընդդեմ Շիրակի պետական համալսարանի, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ բավարարել է. ավելին՝ Հովհաննես Խորիկյանը ոչ միայն կվերականգնվի դասախոսի իր պաշտոնում, այլև նրան կտրամադրվի պարապուրդի ժամանակ չստացած աշխատավարձը։

Հովհաննես Խորիկյանը դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի՝ իրեն աշխատանքից ազատելու այս տարվա մարտի 15-ի հրամանը:

Նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի որոշմամբ՝ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը աշխատանքից ազատվել էին աշխատանքային օրենսգրքի երկու կետերի հիմնավորմամբ՝ աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, և գործատուի գույքի պահպանությունը վտանգի տակ դնելը։ Շիրակի պետական համալսարանի ռեկտորին բուհում չարաշահումներ և ապօրինություններ թույլ տալու մեջ մեղադրած երկու դասախոսները հաշվեհարդար էին որակում իրենց աշխատանքից ազատելու որոշումը և անօրինական որոշման համար դիմել էին դատարան: Գագիկ Համբարյանի հայցն ընդդեմ համալսարանի բավարարվել էր դեռ հուլիսին:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս