«Այս ընտրությունները չափազանց կարևոր են, որովհետև դրանք առաջին ընտրություններն են Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո: Եվ այս ընտրությունները ստանում են բացառիկ կարևոր քաղաքական նշանակություն, որովհետև այս ընտրություններում ժողովուրդը, ՀՀ քաղաքացին պետք է ընտրական տեղամասերում վերահաստատի այն հաղթանակը, որ նա տարել է Հանրապետության հրապարակում»:
Բարգավաճ Հայաաստան կուսկացությունն իր քարոզարշավը սկսեց Նուբարաշենից:
«Դաշնակցությունը» տարածել է ավագանու ընտրություններում կուսակցության ներկայացրած ծրագիրը։
«Լույս» դաշինքը Երևանի ավագանու ընտրություններում իր ծրագիրն է ներակայացնում:
Երբ նա բացում է իր ջութակի տուփը, առաջինը, որ նկատում ես, երկու մարդկանց դիմապատկերներն են՝ երաժշտի սիրելի ուսուցիչներ Էդուարդ Թադևոսյանի և Բորիս Բելկինի լուսանկարները:
«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին գոհ է իր թիմից և հավատում է նրա հաջողությանը:
Սեպտեմբերի 6-ին, ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան էտապավորեցին ԱՄՆ քաղաքացի, 1959թ. ծնված Ստեփան Մարտիրոսյանին: Մարտիրոսյանը 2017թ-ի հոկտեմբերի 6-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Դեպքը Ոստան գյուղի գյուղապետարանի շենքում էր կատարվել` սեպտեմբերի 5-ին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը:
Ադրբեջանում գործող ընդդիմադիր Հանրապետական այլընտրանք (REAL) կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը դիմել է երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին և կոչ արել օրենքի շրջանակներում պատժել օրինախախտ և «պատվերներ» կատարող դատավորներին:
Թուրքիայի «TV8» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Թուրքիայի ձայնը» միջազգային ձևաչափի երաժշտական մրցույթի ժյուրիում կարող է հայ հայտնվել։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն երկու երկրների կառավարությունների միջև բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո հանդիպել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Այն հնարավորությունները, որ այսօր ունի Պոլիտեխնիկական համալսարանը, թույլ են տալիս լուրջ խնդիրներ լուծել: Այս մասին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լաբորատորիաներում շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ աշխատելու տեղ միշտ կա և շատ կա:
Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների հիվանդանոցային ծառայություններում աշխատանքի վարձատրության նվազագույն չափաքանակներն առողջապահության նախարարի հրամանով վերանայվում են:
Սեպտեմբերի 2-ին Էջմիածնի Կոմունարների փողոցի մի տնից փորձել էին գողություն անել: Օգտվելով տան տերերի բացակայությունից ինչ-որ մեկը ցանկապատով մտել էր ներս, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել տան հետնամասի դուռը, սենյակները տակնուվրա անելուց հետո հափշտակել էր կենցաղային իրեր, զարդեր, ոգելից խմիչքներ, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` գողոնը թողել էր տան ցակապատի մոտ և հեռացել:
Սեպտեմբերի 8-ին «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք», «գլխի վնասվածք» և «որովայնի և կրծքավանդակի ծակած թափանցող վերքեր» ախտորոշումներով «Աստղիկ» բժշկական կենտրոն էին տեղափոխել 3 երիտասարդ: Նրանք հայտնել էին, որ վնասվածքները ստացել են թիվ 121 դպրոցի մոտ՝ վիճաբանության ժամանակ:վ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի նախագահ Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի գլխավորած պատվիրակությանը:
Ճաապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ ինքը եւ Վլադիմիր Պուտինը բոլոր ջանքերը կներդնեն Մոսկվայի եւ Տոկիոյի միջեւ հաշտության պայմանագրի կնքման համար։
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է՝ ուսումնասիրություն իրականացնեն կամ զբաղվեն նախկին իշխանավորների ու նրանց կանանց, մասնավորապես՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և այլոց գիտական ատենախոսությունների որակով:
«Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է նախօրեին կենսաթոշակային բարեփոխումների դեմ Ռուսաստանում ընթացած հանրահավաքները:
Սեպտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանրապետությունում մարմնավաճառության նախականխման նպատակով, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում։
Երևանի ավագանու ընտրություններում «Երևանցիներ» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց դաշինքի նախընտրական ծրագիրը: «Երևանցիներ» դաշինքը կազմված է «ՀՀՇ» և «Հայոց հայրենիք» կուսակցություններից:
«Եթե դուք ուզում էիք, որ ես ասեմ նաև հեղափոխություն ենք արել այս գործում, ես ձեզ պետք է մի փոքր հիասթափեցնեմ: Մարդիկ աշխատել են նաև մեզանից առաջ»,-ասաց Դավիթ Անանյանը:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա խորհրդանշական հավաքականի թեկնածուների անունները:
Մկրատով զինված անհայտ մի տղամարդ երկու անցորդների է վիրավորել Ֆրանսիայի մայրաքաղաքում, իրավապահ մարմինները ձերբակալել են չարագործին:
Ըստ նրա՝ գործարարներն իրենց չեն դիմել: Մեր հարցին, թե դա փաստո՞ւմ է, որ չի եղել նման բան, Ա.Մինասյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել, դա ինձ վերաբերող հարց չի: Կառավարությունը ռեեստր վարող չի»: