«Մենք կպայքարենք հաղթանակի համար ԱՊԼ-ում մինչև վերջ». Մաուրիցիո Սարի
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին գոհ է իր թիմից և հավատում է նրա հաջողությանը: Տվյալ պահին «Չելսին» «Լիվերպուլի» և «Ուոտֆորդի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ տանելով 4 հաղթանակ մեկնարկային 4 խաղերում:
Ըստ «կապույտների» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի խոսքերի՝ նա մտադիր է հաղթել Անգլիայի առաջնությունը:
««Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի գլխավորությամբ իր երրորդ տարում կարող է պայքարել ոչ միայն հաղթանակի համար ԱՊԼ-ում, այլ նաև Չեմպիոնների լիգայում:
Կա նաև «Լիվերպուլը», որը մեծ առաջընթաց է ապրել Կլոպի ժամանակ: Թիմի հետ կապված իմ բախտը բերել է: Դրա համար ես կպայքարեմ հաղթանակի համար ԱՊԼ-ում մինչև վերջ: Ես հավատում եմ իմ տղաներին, որովհետև նրանք հիասքանչ ֆուտբոլիստներ են»,- ասել է Մաուրիցիո Սարին:
Ավելի վաղ Մաուրիցիոն պատմել է, որ իմացել է «Նապոլիից» իր հեռացման մասին հեռուստատեսությունից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը