ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Շահեն Ավագյանին Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու վերաբերյալ:
Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավորների կողմից շարժական արագաչափերով երթևեկության կանոնների խախտումների արձանագրումն արգելելու նախաձեռնությամբ հանդես գալը բացարձակապես որևէ կապ չունի քաղաքական իրադարձությունների հետ:
«Ես ասել եմ, հիմա էլ ասում եմ՝ չկան քաղբանտարկյալներ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ներկայիս իշխանության պայմաններում, որը պնդում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ինքը կփոխի՞ ավելի վաղ իր հայտնած դիրքորոշումը։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել 1, որ իր երկիրը կշարունակի կատարել միջուկային գործարքի գծով իր պարտավորությունները, քանի դեռ այդ համաձայնագիրն օգուտ է բերում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Կերչի նեղուցի վրա կառուցվող կամրջի ավտոմոբիլային մասի հանդիսավոր բացմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Հեղափոխությունից հետո՝ առաջին հերթին՝ տունը փոխվեց»,- այսօր Ազատության ֆեսյբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե հեղափոխությունից հետո ձեր կյանքում շա՞տ բան փոխվեց:
ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ի սկզբանե խուսափել է Առաջին տիկին տիտղոսից: Այսօր Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Ա. Հակոբյանն ասաց, որ այս մեկ շաբաթվա ընթացքում հասկացավ, որ դա հանրային պահանջ է, և նա պետք է իրականացնի իր պարտականությունները:
Արցախում մայիսի 13-ին վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է:
Պարզաբանում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների համակարգող` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից, Մանրածախ բիզնեսի տնօրինության Երևանի տարածաշրջանի տարածքային վարչության պետի տեղակալ (թեև հրապարակված հոդվածում իր կողմից նշվել է վարչության պետ) Արման Օնիկի Սիմոնյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացված բաց նամակի վերաբերյալ:
Արարատի մարզի «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատակիցները մայիսի 15-ին բողոքի ակցիա էին կազմակերպել գործարանի դիմաց՝ պահանջելով աշխատավարձերի վերանայում:
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը Ռամալլահում հոսպիտալացվել է միջին ականջի վիրաբուժական գործողություն անցկացնելու համար:
Մայիսի 14-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին, այնուհետև օդանավակայանի տարածքում գտնվող քարե շինության պատին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձի ինքնությունը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 15-ին հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրաելյանի, նաիրիտցիների համակարգող խմբի անդամների և աշխատակիցների փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե չի հավակնում Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնին: Նրա խոսքով՝ նման քննարկում չի եղել, չգիտի, թե որտեղից են մամուլում նման լուրեր հայտնվել:
«Ես ոչ թե մտահոգություն կունենամ, այլ շատ ուրախ կլինեմ, եթե մենք ունենանք այն հարցերի պատասխաններն այդ գործով, որոնց պատասխանները չունենք։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, քրեական գործի նախաքննության ընթացքում, բնականաբար, մեթոդները կատարելագործվում են, տեխնիկական հնարավորություններն են զարգանում»:
Մոսկվան չի բացառում Իրանի դուրս գալը միջուկային ծրագրի գործարքից:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մայիսի 15-ին հանդիպել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը հավանություն կտա իր կառավարության ներկայացրած ծրագրին:
«Այդ օրերին մեր հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններին ոչ ոք չի կարող անհաղորդ մնալ: Այդ իրադարձություններն իրենց նշանակությունը, բնականաբար, կունենան նաև առանձին հարցերի քննարկման ընթացքում, բայց այնքանով, որքանով դրանք իրավական կարգավորումների շրջանակներում թույլ են տալիս:
Մեծարգո պարոն Վարչապետ՝ Քրեական գործերը, որի վրա ուզում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը, վերաբերում է ինձ:
Ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանման տարածքում ապօրինի 1475 կանգուն ծառերի հատման, նույն մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Brent մակնիշի նավթի՝ 2018 թվականի հուլիսի մատակարարման ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում կայացած սակարկությունների ընթացքում աճել է 1 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 79,02 դոլար:
Թուրքիայում ձերբակալում և երկարատև ազատազրկման են ենթարկում սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ժամանակ նկարահանումներ արած և տեսաձայնագրությունները համացանցում տեղադրած մարդկանց:
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մայիսի 14-ին Բրյուսելում մասնակցեց Բելգիայի և Լիբանանի համանախագահությամբ Բելգիայի կառավարության կողմից կազմակերպված «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով միջազգային նախարարական խորհրդաժողովին:
Մայիսի 15-20-ն առավելապես հյուսիսային շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 168.am-ը ՀՅԴ ԳՄ անդամ Աշոտ Եղիազարյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է` հետագայում ՀՅԴ-ն կոալիցիա կազմի «Ելքի» հետ: Ի պատասխան՝ Ա. Եղիազարյանը նախ ասաց, որ հիմա ժամանակավոր կառավարություն է, որտեղ ԱԺ քաղաքական բոլոր կուսակցություններն առկա են:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գաել Անդոնյանը մասնակցել է «Մարսել»-ի երկրորդ թիմի խաղին:
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն արձագանքել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանն այն մասին՝ իբր նա կոչ է արել իր թիմակիցներին հետևել իր օրինակին և ազատման դիմում գրել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է արտաքին գործերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին: