ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2018թ. հունիսի 30-ը հոսթինգի ծառայության ցանկացած փաթեթի 12 ամսով բաժանորդագրության դեպքում կարելի է ստանալ դոմենի գրանցում՝ 1 տարով:
Շուտով ամառ է և եթե դեռ չեք որոշել, թե որտեղ կարող եք անցկացնել ձեր հանգիստը, ապա տեղեկացնենք, որ մի շարք ավիաընկերություններ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել են թույտվություն ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
Հաշվի առնելով, որ Հայաստանում տեղի են ունենում հասարակական-քաղաքական կյանքի արմատական փոփոխություններ, որոնք արդեն այսօր հանգեցրել են շոշափելի արդյունքի, առաջին հերթին՝ ժողովրդի կամքով ձևավորված կառավարության, իսկ շատերը ոչ առանց հիմքի լավատեսորեն հայտարարում են, որ արդեն մենք ապրում ենք նոր Հայաստանում, որոշեցի օգտվել խոսքի ազատության իմ իրավունքից և հրավիրել մամուլի ասուլիս։
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անկախ հանձնաժողովը, որը հետաքննություն էր իրականացնում Ադրբեջանի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ, որոշում է կայացրել խիստ պատժամիջոցներ կիրառել չորս պատգամավորների, այդ թվում և ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի նկատմամբ. նրանք զրկվել են ձայնի իրավունքից:
Սիրիայում անօրինական զինված կազմավորումների անդամներից ազատել են Հոմսի նահանգի արեւելյան մասի չորս բնակավայր, որոնք անցել են Սիրիայի օրինական կառավարության հսկողության ներքո:
Եվրոպայի ֆուտբոլի լիգայում կկայանա եզրափակիչը. ֆրանսիական «Օլիմպիկը» կմրցի Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ:
Իրանի եւ «եվրաեռյակի» (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) արտաքին գործերի նախարարները քաղաքական համաձայնության են հասել միջուկային գործարքը պահպանելու շուրջ:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02:
«Փաստ» օրաթերթի 15.05.2018թ. «… գումարները գնում են Վրաստա՞ն» հրապարակման հետ կապված հայտնում ենք, որ հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։
Ամիսներ առաջ քաղաքացին զանգահարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին և հայտնել, որ իրեն առանց որևէ հիմքի պահում են «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում այն պարագայում, երբ ինքը հրաժարվել է հոսպիտալացվելուց:
ԱՄՆ-ի հյուսիս – արեւելքում ավելի քան 400 հազար մարդ առանց լույսի եւ էլեկտրաէներգիայի է մնացել հուժկու փոթորիկների պատճառով:
Պաշտոնական Անկարան որոշում է կայացրել հետ ուղարկել երկրում Իսրայելի դեսպանին և գլխավոր հյուպատոսին:
Արաբական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մայիսի 17-ին արտահերթ հանդիպում կանցկացնեն վերջին օրերին պաղեստինյան տարածքներում, գլխավորապես Գազայի հատվածում ստեղծված իրադրության շուրջ:
Երուսաղեմում իրավիճակը հանգիստ է, հայ համայնքն ապրում է իր բնականոն կյանքով:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Հավայիիում տագնապի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարված Կիլաուեա հրաբխի ժայթքման սաստկանալու պատճառով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր առավոտյան Հանրապետության հրապարակում են հավաքվելու հանրապետության մի շարք զինկոմներ։
ԿԺԴՀ-ն կարող է վերանայել ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի շուրջը ձեռքբերված համաձայնությունը, եթե նա շարունակի պահանջել միակողմանի կարգով Կորեական թերակղզու միջուկազերծումը:
Եվրամիությունը (ԵՄ) եւ Իրանը Բրյուսելում կայացած հանդիպմանը համաձայնության են եկել առաջիկա շաբաթներին մշակելու գործնական որոշումներ, որոնք թույլ կտան շարունակել ներդրումներն այդ երկրում եւ պարտավորագրերի կնքումը:
Անկարայի «Hilton» հյուրանոցում կայացել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ժողովը, որի ընթացքում հրապարակվել է կուսակցության նախընտրական ծրագիրը։
Հայաստանում ցույցերի առանցքը ներքին քաղաքականությունն էր. Մոսկվայի հետ հարաբերությունները հարցականի տակ չեն դրվել: Բացի այդ, Կրեմլը դասեր է քաղել ուկրաինական ֆիասկոյից՝ գրում է Die Presse գերմանական պարբերականի թղթակից Յուտա Զոմերբաուերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մայիսի 15-ին՝ ժամը 19:37-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Տավուշի մարզի Բերդ համայնքով անցնող Տավուշ գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը պարզել է, որ Արփի լճից դեպի Ախուրյան գետ տանող շլյուզները փակված են, եւ ջուրը հոսում է ոչ թե դեպի Ախուրյանի, այլ՝ միայն Կառնուտի ջրամբար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Մայիսի 16-ին՝ ժամը 02:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 24 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը իր փեսա Կարո Գուլոյանին հայտնել է, որ առաջիկա օրերին պետք է լքի Կոտայքի մարզպետի պաշտոնը:
«Փաստ» թերթը գրում է. «Նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկային հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Երեւանում վերջերս բացված շքեղ հյուրանոցի մեծահարուստ սեփականատերը փորձում է «գցել» փայատերերին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։