Արցախում վիրավորված զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է
Արցախում մայիսի 13-ին վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը:
«Զինվորը վիրավորումը ստացել է որովայնի շրջանում մայիսի 13-ի գիշերը, ինչից հետո տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Վիճակը կայունանալուց հետո տեղափոխվել է կենտրոնական հոսպիտալ: Այժմ վերակենդանացման բաժանմունքում է, միացված է արհեստական շնչառական սարքին»,-ասաց նա: Գայանե Հովհանիսյանի խոսքով` այս պահին կրկին վիրահատության կարիք չկա: «Հիվանդի հեմոդինամիկան կայուն է: Նա ստանում է անհրաժեշտ բուժում»,-Հովհանիսյանը: