Նոր իշխանությունից ժողովրդի սպասելիքներն այսօր ոչ միայն մեծ են ու պահանջատիրական, այլև հիմնված են խորը հավատի վրա: Այս պայմաններում նոր կառավարությունը պետք է պատասխանատվության հետ միասին նաև առավել կարևոր՝ ժողովրդի ապրումներն առաջնային կիսողի դերը ստանձնի:
Արաբկիրի հետախույզները բացահայտեցին գողության դեպքեր հագուստի խանութներից:
Ավստրալացի ալպինիստ Սթիվ Փլեյնը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ բոլոր մայր ցամաքների ամենաբարձր լեռնագագաթները բարձրանալով ընդամենը 117 օրում:
Գյումրեցի Խաչիկյանների ընտանիքում 10-րդ երեխան է ծնվել: 6 աղջիկ, 3 տղա ունեցող ամուսինները անհամբերությամբ են սպասել 4-րդ որդու ծնունդին:
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտնել է առաջիկայում Երուսաղեմում պատվավոր հյուպատոսություն «Չեխական տուն» մշակութային կենտրոն բացելու մասին:
Պատմության մեջ առաջին անգամ կինը կգլխավորի Կանադայի Անգլիկան եկեղեցին: Այդ մասին, հայտնել է CBC News-ը:
Ունայի Էմերին կարող է փոխարինել Արսեն Վենգերին:
«Փշալարերը պահեստում են, և ես վստահ եմ՝ դրանք կժանգոտվեն»․ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյան:
«Ձևավորվեց նոր նախարարություն, որի անդամների մեծ մասը գրեթե նոր են՝ բացի 1-2 նախարարից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն անդրադարձել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը նշանակվել է ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
ՊՍԺ-ի կիսապաշտպան Նեյմարը հետաքրքրում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Նախորդ շաբաթ հայտնի դարձավ այն մասին, որ Նեյմարը մտադիր է հեռանալ ՊՍԺ-ից:
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլի հետ քննարկել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև հետագա համագործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում:
«Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ, կարող է շատ հարցեր բարձրացնել, բայց, կրկնեմ, այն շրջանակը, որի մեջ նա ստիպված է կամ պարտադրված է գործել, թերևս, գծագրվել է ամսի 8-ին Պուտինի հետ հեռախոսազրույցում, որտեղ նշվել է, թե ինչ է ակնկալում Ռուսաստանը նրա վարչակազմից»։
Ձվարանների քաղցկեղը քրոնիկ հիվանդություն է, որը կանանց շրջանում մահացության տարածված պատճառներից է։ Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ հիմնական խնդիրն այն է, որ այս հիվանդությունը բավական դժվար է հայտնաբերել վաղ շրջաններում, ինչի հետևանքով ոչ բոլոր հիվանդներն են ժամանակին բուժօգնություն ստանալու հնարավորություն ունենում։
Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Ռիխարդ Գրինդելը քննադատել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Մեսութ Օզիլին և Իլկայ Գյունդողանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ լուսանկարի համար:
Հայաստանի 6 մարզի 19 համայնքներում 2018 թ. հունիսի 10-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Նոբելյան մրցանակակիր Մարտիրոս Ծառուկյանի դստեր բաց նամակը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, անարձագանք չի մնացել:
Արսեն Վենգերը պատմել է, որ պլանավորում է մնալ ֆուտբոլում, նույնիսկ «Արսենալից» հեռանալուց հետո:
Եվրասիական տնտեսական միության հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2018թ. նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Սանկտ-Պետերբուրգում:
Ավտոկայան 104/408 և 271 հասցում գտնվող տնակի բնակիչները դժվար կացության մեջ են:
Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում օդային հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ շարժման դիրքերին այդ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման դեմ պաղեստինցիների նախաձեռնած բողոքի զանգվածայի ցույցերի ֆոնին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ:
«Գիտեք, դա իր պատասխանը չի, եթե նկատել եք, վերևից գրված է՝ խմբագրության կողմից։ Դա ո՛չ ես եմ, ո՛չ պարոն Քոչարյանն է, դա 2rd.am-ի խմբագրությունն է, իրենց ֆեյսբուքյան էջն է, այսինքն՝ դա իմ հայտարարությունը չի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով կայքերում տարածված հրապարակումը, որտեղ Ռոբերտ Քոչարյանի կողմից պատասխան է հնչեցվում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը։
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ հայաստանյան իրադարձությունների համատեքստում անդրադառնալով Հայաստան-Իրան հարաբերություններին այսօր հրավիրած ասուլիսում ասաց, թե Իրանի դիրքորոշումը Հայաստանի հետ սահմանվում է ոչ թե իշխանություն-իշխանություն, այլ պետություն-պետություն մակարդակում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում սրճեփի և քաղցրավենիքի սարքից գողություն կատարած անձանց ինքնությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անվան պուրակ են հիմնել մայիսի 14-ին Երուսաղեմում բացման պատրաստվող ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում: