Պարզ թեստ, որը կօգնի բացահայտել ձեր բնավորությունը: Պարզապես պատասխանեք՝ ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում:
Հոլիվուդյան դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջոն Մալքովիչը խուզարկու Էրքյուլ Պուարոյին կմարմնավորի Ագաթա Քրիստիի (1890-1976 թթ.) «Սպանություններ՝ ըստ այբուբենի» վեպի նոր էկրանավորման մեջ:
Նիկոլ Փաշինյանի կոչը արտերկրում գտնվող եւ «բանակից ազատված» զորակոչիկներին:
Հայր Աստված, Արարիչ ամենայնի, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր, պարգևեցիր երեխաներ: Եվ ես համարձակվում եմ բարբառել, որ նրանք Քո երեխաներն են, որովհետև Դու տվեցիր նրանց կյանք, կենդանացրեցիր Քո անմահ հոգով և վերածնեցիր Քո սիրով՝ Սուրբ Ավազանիդ մկրտությամբ:
Բացատրական աշխատանքների արդյունքում կողոպուտ կատարած անձը ներկայացավ:
Բրիտանացի դերասանուհի Էմիլյա Քլարքը, որը Դեյեներիսի դերով հայտնի Է «Գահերի խաղը» ֆիլմում, բիզնես-լեդիի կերպարում նկարահանվել է Vanity Fair հանդեսի ֆոտոսեսիայում:
«Ես վաղուց եմ ասել, որ ԱՄՆ-ը պետք է ներգրավվածություն ցուցաբերի այս տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացին: Ակնարկում էի, որ անհրաժեշտ է նախաձեռնողական քաղաքականություն Թրամփի կողմից, քանի որ վտանգավոր միտումներ էի նկատում անուշադրության տեսքով»:
Ամերիկյան Wired հանդեսը կատարել է մոտ ապագայում տեխնոլոգիաների զարգացման կանխատեսում:
Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 22:45-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը և կտրվի տարվա ֆուտբոլային ամնասպասված հարցերից մեկը՝ ո՞վ կդառնա ակումբային ամենաբաղձալի տիտղոսի հաղթողը:
Վերլուծաբաններն անդրադառնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագային՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության տեսանկյունից:
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչի և մրցակցի առաջատար ֆուտբոլիստ Մուհամեդ Սալահի մասին:
Դանակահարությամբ ավարտված կերուխում Շենգավիթում․ մեկ անձ ձերբակալվել է:
Առաջնորդ, նպատակ և կիրք: Այս բառերը, որոնց իմաստները պարզ են բավականաչափ, բայց, առաջին հայացքից, ոչ լավագույնս համադրելի, հեշտությամբ մեկտեղվեցին Մաթիաս Խաչադուրյանի «Ինքնաառաջնորդություն» (Self-Leadership) թեմայով վարպետության դասի շրջանակներում:
Վերահսկիչ պալատի գործունեության համար միայն խախտումներ արձանագրելը բավարար չէ, պետք է պարզել պետական ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ եկած ձախողումների պատճառներն ու դրանց հետևանքները` հետագայում դրանք կանխելու և բացառելու նպատակով։
Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100- ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում զրույցներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի, Լատվիայի Նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի, Լիտվայի Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ։
Հայաստանի օգտատերերի 1.4%-ը 2018 թվականի հունվար-մարտին ենթարկվել է բանկային վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 6-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։ 2017 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 0.89% և 8-րդ տեղ։
Սպիտակ տան Նվերների պաշտոնական խանութը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ բանակցություններից հրաժարվելու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո զեղչով սպառավաճառքի է հանել հուշամետաղադրամները, որոնք նվիրված էին այդ հանդիպմանը:
Ուժեղ անձրևի հետևանքով առաջացած պատահարները փրկարարների ուշադրության կենտրոնում են:
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին:
Կրծքավանդակի շրջանի կնճիռները կնոջը ստիպում են իրեն անվստահ զգալ ու բաց հագուստ չկրել: Երբեմն այդ ոչ բարետես կնճիռները կարող են ժամանակավոր լինել քնի ժամանակ ոչ ճիշտ ընտրած դիրքի պատճառով, սակայն շատ դեպքերում դրանք միշտ կան:
Չինաստանի գլոբալ հավակնությունների դրսևորումներից մեկը «նոր մետաքսի ճանապարհի» աշխարհաքաղաքականությունն է: Այլ կերպ այն անվանվում է Մեկ գոտի-Մեկ Ճանապարհ և ընդգրկում է «Մետաքսի ճանապարհ, տնտեսական գոտի» (SREB) և «21-րդ դարի ծովային մետաքսի ճանապարհ» նախաձեռնությունները, որոնք ընդգրկում են ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային միջանցքներ՝ ներառելով 60 պետություններ, ավելի քան 4.4 մլրդ բնակչություն և գլոբալ ՀՆԱ-ի 40 տոկոսը:
Ամերիկացիների մեծամասնությունն այն կարծիքին է, որ Միացյալ Նահանգները կորցնում է ազդեցությունը Մերձավոր Արեւելքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Վարչապետը նախ շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել այնտեղ ստեղծված պայմաններին, կրթական հնարավորություններին:
«Ակնհայտ է, որ արտահերթ ընտրություններ պետք են: Ազգային ժողովը չի արտացոլում ժամանակակից իրողությունները, Հայաստանում հաստատված քաղաքական իրավիճակը, մթնոլորտը, և ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունների պարագայում ԱԺ-ն կդառնա իրական ներկայացուցչական մարմին և կարտացոլի հանրության կամքը:
Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Վրաստանում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին վրացահայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի:
Ազգային ժողովի ճեպազրույցների թեման երեկ հիմնականում արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին, քննարկողներն էլ՝ փոխատեղված ընդդիմությունն ու իշխանությունը։
Հայաստանյան News.am էլեկտրոնային լրատվամիջոցը հայտնում է, որ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է այն հայտարարությունը, թե Չեմպիոնների լիգայի եզրափակչի իր մրցակից Զինեդին Զիդանը մարտավարական հարցերում թույլ է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի միջազգային դպրոցի բակում պաղպաղակ տեղափոխող հեծանիվ վարեց:
Մայիսի 25-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Երևանի Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել և վարչություն բերման են ենթարկել, Աբովյան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված, Սմբատ Պետրոսյանին: