Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական է տվել, պաշտոնակատար կնշանակվի ռեկտորի տեղական Երվանդ Սերոբյանը: Այս մասին այսօր Գյումրիում ՇՊՀ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը:
ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան պայմանավորվել են բարձր մակարդակի նոր բանակցություններ անցկացնել մայիսի 16-ին, որպեսզի քննարկեն հետագա այն քայլերը, որոնք անհրաժեշ է ձեռնարկել երկու երկրների ղեկավարների միջեւ ապրիլի 27-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռքբերված համաձայնությունների շրջանակում:
Լրատվամիջոցներում տարածում է գտել ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի դիմումը՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, թե ինչ փուլում է ս.թ. մայիսի 10-ին Բաղրամյան փողոցում ցուցարարների վրա հարձակում գործած անձին առնչվող դեպքը։
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնան կաշխատի Բելառուսում:
ՀՀ ֆինանսների նախարարությունը հերքում է հայկական «Ժամանակ» օրաթերթի հրապարակած տեղեկությունն այն մասին, թե իբր նախկին նախարար Վարդան Արամյանը կոչ է արել նախարարության աշխատակիցներին իր օրինակով աշխատանքից ազատման դիմումներ գրել:
Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների բախման հետևանքով 59 պաղեստինցու զոհ գնալու փաստի առնչությամբ պաշտոնական Անկարան որոշում է կայացրել խորհրդակցությունների համար հետ կանչել Թել Ավիվում և Վաշինգտոնում իր դեսպաններին:
ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային խմբի (SNMG2) չորս նավ է մայիսի 14-ին ժամանել Վրաստանի Փոթի նավահանգիստ:
Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները մայիսի 14-ին կանգնել է դատարանի առաջ Hotesur հյուրանոցային ֆիրմայի միջոցով փողերի լվացման կասկածանքով:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 16-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում։
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կմասնակցի Նորվեգիայում անցկացվող գերխոշոր մրցաշարին:
Հյուսիսային Կորեան սկսել է Փունգերիի իր խոշորագույն միջուկային զինափորձարանի ապամոնտաժման աշխատանքը, որը գտնվում է երկրի հյուսիս – արեւելքում:
Գազայի հատվածում իսրայելական զորքերի հետ մայիսի 14-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 59-ի:
Մամուլում այսօր հրապարակում է արվել, թե ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո ստորաբաժանումները մատնվել են անգործության և օպերատիվ-հետախուզական գործունեություն չի ծավալվում:
ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նախագահի հայտարարության ընդունումը, որը դատապարտում էր պաղեստինցիների սպանությունը եւ անկախ հետաքննության կոչ անում:
61-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվում է եղբայրը:
Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների բախման հետևանքով ավելի քան 5 տասնյակ պաղեստինցու զոհվելու առնչությամբ Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ:
Վրաերթ Ավանում․ 66-ամյա կինը տեղում մահացել է:
Շառլ Ազնավուրը, որն ավելի վաղ վիրահատվել էր ուսի կոտրվածքի պատճառով, մայիսի 14-ին դուրս է գրվել փարիզյան հիվանդանոցից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անդրեյ Սիմոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից։
ՀՀ տրանպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Գորիսի տարածաշրջանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի Հալիձոր- Տաթև հատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են, ճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Մայիսի 14-ին՝ ժամը 22:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում` «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, ով ար դեն 10 տարի է նկարահանվում է տարբեր սերիալներում, սիթքոմներում և տեսահոլո վակներում, արդեն երեք տարի է՝ սկսել է նաև հետաքրքրվել քաղաքականությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին իրավապահ համակարգը կանգնել է լուրջ փաստի առաջ, ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո, երբ պաշտոնանկ արվեց ոստիկանապետը, հրաժարական ներկայացրին նրա տեղակալները, ստորաբաժանումները մատնվել են անգործության:
Մայիսի 15-ին՝ ժամը 00:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 41 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ «Ելք» խմբակցության ղեկավարի ամենահավանական թեկնածուն համարվում է ՔՊ փոխնախագահ Լենա Նազարյանը:
«Փաստ» թերթը գրում է. Հայաստանյան նոր բիզնես դուետ է ձևավորվում՝ Գագիկ Բեգլարյան-Միհրան Պողոսյան (Քեթրինի Միհրան): Սակայն նախահեղափոխական Հայաստանի այս օլիգարխները որոշել են այսուհետ աշխատել ոչ թե Հայաստանում, այլ Վրաստանում:
Հարգելի Նիկոլ
Դուք ավելի քան 4 օր արդեն Հայկական Հանրապետության վարչապետն եք, բայց մինչև այժմ չի ազատվել ազգային հերոս, Ֆանատիկ Հայրենասեր Ժիրայր Սեֆիլյանը, որ իր ամբողջ կյանքն ու ունեցվածքը նվիրել է Արցախի ազատագրմանը, չեն ազատվել նաև Սասնա Ծռերը, որոնք իրենց գործողությամբ նպաստեցին արտաքին ճնշումների նվազման, կամ ավելի ճիշտ կլինի ասել, այդ ճնշումների ժամանակավոր դադարեցմանը Հայկական Հանրապետության այդ ժամանակվա ղեկավարության վրա Արցախի հարցում: