Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:
Հանքարդյունաբերության ոլորտից ՀՀ բյուջե չվճարված գումարները կազմում են մոտ 500 մլն դրամ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը` հավելելով, որ մի քանի հարյուր միլիոնի մասին էլ դատախազությունն է հայտարարել:
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը դեսպանների մակարդակով բաց երկխոսություն է անցկացրել Ուկրաինայի, Եվրոպայում ռազմական գործունեության, դրա թափանցիկության եւ ռիսկերի սահմանափակման, ռազմական ստրատեգիայի եւ դոկտրինայի ասիմետրիկ մեթոդների շուրջ, ինչպես նաեւ փոխադարձ բրիֆինգներ՝ կողմերից յուրաքանչյուրի առաջիկա ընդգրկուն զորավարժությունների շուրջ:
«Ադրբեջանի լոբբիստները բավական ակտիվ աշխատում են Վաշինգտոնի հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ ղեկավարության հղած վերջին նամակներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Հայաստանի 6 մարզպետների անունները որոշված են, 4-ի մասին դեռևս որոշում չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը` նշելով, որ 2 մարզպետ կլինեն ՀՅԴ-ից, իսկ «Բարգավաճ Հայաստանից» մարզպետները կնշանակվեն առաջիկա օրերին: Նա հորդորեց սպասել և անուններ չհրապարակեց:
Եվրամիությունը ներկայում Կիեւից փորձում է պարզել ռուսաստանցի լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանության բեմադրման հետ կապված պատմության մանրամասները:
«Գյումրին ամենախեղճ մարզն է, այնտեղ հարուստ մարդ չկա մնացած»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` պատասխանելով հարցին, թե ապօրինի հարստացածներ կա՞ն Գյումրիում:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Սոֆտ կոնստրակտ» ընկերություն:
Փարիզը կանչում է: Լեգենդար Ջանլուիջի Բուֆոնը, այնուամենայնիվ, կշարունակի կարիերան ՊՍԺ-ում՝ հույս ունենալով հաղթել Չեմպիոնների լիգան:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Վարդգես Գևորգյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ:
Դանիայի խորհրդարանը քվեարկել է հասարակական վայրերում դեմքը ծածկող գլխանոցներն արգելելու կառավարության առաջարկության օգտին:
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները ներգրավված չեն ԱԱԾ ստուգումներում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
ՌԴ-ում ՀՀ դեսպանի տիկին Մերի Տողանյանը մայիսի 31-ին ընտրվել է Մոսկվայի կանանց միջազգային ակումբի (International Women’s Club of Moscow) նախագահի պաշտոնում:
ԱՄՆ կոնգրեսականը The Hill թերթում հրապարակած հոդվածում խիստ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին, նշել, որ Ալիևի ռեպրեսիվ քաղաքականության պատճառով ադրբեջանական հասարակությունը բնակվում է անազատ հասարակական միջավայրում և որպես ժողովրդավարության օրինակ բերել Հայաստանին:
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է «արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Մանվել Աթոյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ պաշտպան Արա Ղարագյոզյանի միջնորդությունը և գրավի դիմաց ազատ է արձակվել:
Մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-ին շրջանների զգալի մասում, հունիսի 5-ին հյուսիսային շրջաններում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը կարող է հաջորդ մրցաշրջանում կարևոր դեր խաղալ «Արսենալ»-ի կազմում:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահարկ շենք է վառվում:
Երեկ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ Տիգրան Ուրիխանյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ:
Մամուլում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը ներքին աուդիտ է իրականացնում համակարգում:
Հնդկաստանի հարավի Քերալայի նահանգում Նիպահ մահացու վտանգավոր վիրուսով վարակման երկու նոր դեպք է գրանցվել, զոհվածների ընդհանուր թիվը հասել է 16-ի:
2017 թվականը գյուղատնտեսության համար ոչ բարենպաստ տարի է եղել. այս բնագավառում Հայաստանն ունեցել է 3 տոկոս անկում։ Այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Ազգային ժողովի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվող «Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» նախնական քննարկումների ժամանակ։
Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն:
Մայիսի 31-ին, ժամը 11:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը անկողնում շրջվել է և կարող է ընկնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանում մետաղական հանքերը երկարատև ժամանակ չեն ստուգվել: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանը, շահագործման թույլտվություն ունեցող 28 հանքեր կան, որոնցից որոշներն իրականում չեն շահագործվում, ստուգումներն իրականացնելու է Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը:
Մայիսի 31-ին, ժամը 11:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 36 շենք 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել Թբիլիսիում «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն:
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է վրացի և հայ գործարարների հետ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը և որպես խափանման միջոց ընտրեց ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին: