«2018թ. հունիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունիսի 5-ից»:
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի ուսումնական թեթեւշարժիչավոր ինքնաթիռը մայիսի 29-ի երեկոյան կործանվել է Իրանի մայրաքաղաքի շրջակայքում:
Հայաստանի կառավարությունը կարող է բնակչության համար սուբսիդավորել ջրի սակագնի թանկացումը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանը՝ նշելով, սակայն, որ այդ հարցն իրենց իրավասությունների շրջանակում չէ և մանրամասներ հայտնել չի կարող:
Զոյա Բարսեղյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար:
Հայաստանի քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը առանձնահատուկ նշանակություն ունի: Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ պետությունն ինչ-որ բան պարտադրում է քաղաքացիներին, պետք է նաև հատուցի, պետք է մասնակից լինի, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ մասնակի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին։
Իրանցի խորհրդարանականները մայիսի 30-ին պաշտպանել են Ալի Լարիջանիի թեկնածությունը Իսլամական կոնսուլտատիվ խորհրդի (մեջլիսի, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի) նախագահի ընտրություններում:
Ամուսինը ծեծի է ենթարկել կնոջը:
Բելառուսի նախագահի օգնական – Գրոդնոյի մարզի տեսուչ Սերգեյ Ռովնեյկոն ձերբակալվել է 200 հազար դոլար կաշառք ստանալիս:
«Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» (ԺԻՈւ) ներկայացնող քրդական կազմավորումները Սիրիայի Մանբիջ քաղաքը կլքեն մինչեւ ամառվա վերջը:
Վրաստանը և Հայաստանը միմյանց հետ կապված են բազմադարյա բարեկամական և բարիդրացիական կապերով, ինչն արտացոլվում է գործընկերային համագործակցության մեջ։
Գլոբալ նավագնացային ընկերություններն արդեն սկսել են հրաժարվել Իրան բեռների փոխադրումներից, թեեւ մինչեւ ԱՄՆ-ի պատժամիջոցների ուժի մեջ մտնելը մի քանի ամիս ժամանակ է մնում:
Հայաստանում ժողովուրդը պետք է որոշի, թե ով լինի իշխանությունում, ով՝ ոչ: Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դրա համար արվելու է ամեն ինչ:
«Ես համաձայն չեմ գնահատականի հետ, որ մեր գործառույթները նորմալ չեն իրականացվել: Իմ կարծիքով` հարկային մարմնի գործառույթներն ամենօրյա են՝ կապված ստվերի կրճատման հետ, ինչն իրականացվել է ՊԵԿ-ի կողմից նախորդ տարիներին»:
Լույս մայիսի 30-ի գիշերը Փարիզում տեղացած հորդառատ անձրեւի պատճառով հեղեղվել են փողոցները եւ մետրոյի մի քանի կայարաններ:
Վերաքննիչ դատարանը մայիսի 30-ին հետաձգեց 10 տարի 5 ամիս ժամկետով դատապարտված Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Գալուստ Գրիգորյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Ներսես Պողոսյանի գործով պաշտպանների բողոքարկումների քննումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործությունների կատարման համար ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրած դատապարտյալ Դավիթ Խաչատրյանը նույն հիմնարկի դատապարտյալ Գևորգ Արսենյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս:
ՀՀ սփյուռքի նախարարությունում մեկնարկած համահայկական 9-րդ համաժողովին այս տարի մասնակցում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ Հայաստանից ու Արցախից, ինչպես նաև 70 երկրից ժամանած սփյուռքահայ լրագրողներ: Համաժողովի մասնակիցները քննարկելու են հարցերի լայն շրջանակ՝ Հայաստանի առաջին հանրապետության լրագրությունից մինչև լրատվամիջոցներում հայաստանյան վերջին իրադարձությունների արձագանքներն ու դրանցում լրագրողների դերը:
Այսօր առավոտյան առանձին էլեկտրոնային լրատվամիջոցներ լուրեր են տպագրել, թե իբր ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել «Երևան Սիթի»- գլխավոր գրասենյակ և ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի առանձնատուն:
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տնտեսագետ Բագրատ Ասատրյանը այսօրվա իշխանություններին հորդորեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը չհետաձգել։ Նա գտնում է, որ համակարգի մեկ տարով հետաձգումը ոչինչ չի տալու։ Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ժամ առաջ ներդնի այդ համակարգը։
Դեռևս մայիսի 16-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգման նպատակով Արմավիրի մարզի դատախազություն էր ուղարկել «Hetq.am» լրատվական կայքում դրա նախօրեին հրապարակված «Բուժկետի, համայնքապետարանի շենքերը, մանկապարտեզի հարակից այգին օտարվել են Նորակերտի համայնքապետի ընտանիքի անդամներին» վերտառությամբ հոդվածը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը լույս մայիսի 30-ի գիշերը ընդգրկուն գրոհ է սկսել Սիրիայի Հոմսի նահանգի արեւելյան շրջանում:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ԶՈւ-երը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքները ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում այս մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Պողոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
Երևանի քաղաքապետարանում մայիսի 30-ին մեկնարկել է ավագանու հերթական նիստը. քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է ավագանու «Ելք» խմբակցության նոր անդամներին:
Հայաստանում առողջապահության ոլորտում նախատեսվում են կադրային փոփոխություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագել՝ Էնրիկո Ապրիամովին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին:
Երևանի քաղաքապետարանը ուսումնասիրություններ է իրականացնում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայում, որտեղ արդեն քանի օր է աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալներ նշանակելու մասին: