Բաժիններ՝

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Մանվել Աթոյանը գրավի դիմաց ազատ է արձակվել. պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Մանվել Աթոյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ պաշտպան Արա Ղարագյոզյանի միջնորդությունը և գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանը:

«Սասնա ծռերի գործով իմ պաշտպանյալ Մանվել Աթոյանի նկատմամբ դատարանը իմ միջնորդությունը բավարարեց՝ կիրառելով գրավ։ Շուրջ 2 տարի Մ. Աթոյանի գտնվում էր կալանքի տակ»,- ասել է Ղարագյոզյանը:

Մանվել Աթոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապատրաստվել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոց, 158 հասցեում տեղակայված, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթած, ոստիկաններ պատանդ վերցրած ու պահող կազմակերպված խմբին՝ վերջինիս կազմում ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելով ու պահելով, խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031