Բաժիններ՝

Ջանլուիջի Բուֆոնը պայմանավորվել է ՊՍԺ-ի հետ և կստանա տարեկան 8 մլն եվրո

Փարիզը կանչում է: Լեգենդար Ջանլուիջի Բուֆոնը, այնուամենայնիվ, կշարունակի կարիերան ՊՍԺ-ում՝ հույս ունենալով հաղթել Չեմպիոնների լիգան:

Համաձայնությունը ֆրանսիական ակումբի հետ արդեն ձեռք է բերված: Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, Բուֆոնը կստորագրի երկամյա պայմանագիր և կստանա տարեկան 8 մլն եվրո: 40-ամյա իտալացին ՊՍԺ կտեղափոխվի՝ որպես ազատ գործակալ:

Բուֆոնը վերջին 17 մրցաշրջաններն անցկացրել է «Յուվենթուսում» և դարձել է Իտալիայի իննակի չեմպիոն: Ոչ Ջիջին, ոչ ՊՍԺ-ն դեռ չեն հաղթել Չեմպիոնների լիգան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս