Հայաստանի 6 մարզպետների անունները որոշված են. նախարար

Հայաստանի 6 մարզպետների անունները որոշված են, 4-ի մասին դեռևս որոշում չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը` նշելով, որ 2 մարզպետ կլինեն ՀՅԴ-ից, իսկ «Բարգավաճ Հայաստանից» մարզպետները կնշանակվեն առաջիկա օրերին: Նա հորդորեց սպասել և անուններ չհրապարակեց:

Ս.Պապիկյանը նշեց, որ մարզպետներին ընտրել են ըստ արժանիքների. «Հիմքում դրել ենք նոր Հայաստանի տեսլականի համապատասխանությունը, քաղաքական ճանապարհը, կրթական և մյուս արժանիքները: Չափանիշները հետևյալն են՝ չեն կարող ներկայացնել քրեաօլիգարխիան, չեն կարող զբաղվել բիզնեսով: Այսինքն՝ պաշտոնյան այլևս պետք է Հայաստանում իմանա, որ իր դերակատարումն օրենքով սահմանված կարգով իր պարտավորությունների կատարումն է»:

Նա բացառեց, որ Լոռու մարզպետը լինելու է Քրիստ Մարուքյանը: ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի բիզնեսով զբաղվելու մասին տեղյակ չէ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս