Բաժիններ՝

ՌԴ-ում ՀՀ դեսպանի տիկինն ընտրվել է Մոսկվայի կանանց միջազգային ակումբի նախագահ

ՌԴ-ում ՀՀ դեսպանի տիկին Մերի Տողանյանը մայիսի 31-ին ընտրվել է Մոսկվայի կանանց միջազգային ակումբի (International Women’s Club of Moscow) նախագահի պաշտոնում:

Մերի Տողանյանը կազմակերպության մշտական անդամ է 2017 թվականից: Տկն․ Տողանյանն ԱՊՀ երկրների ներկայացուցիչներից առաջինն է, ով կգլխավորի կանանց մոսկովյան խոշորագույն կառույցներից մեկը։

IWC Moscow-ն հիմնադրվել է 1978 թվականին: Այսօր IWC-ն Մոսկվայի խոշորագույն կանանց կազմակերպություններից է, որը միավորում է ավելի քան 400 ներկայացուցիչ աշխարհի 110-ը երկրից: Կազմակերպության աշխատանքներում ակտիվորեն մասնակցում են ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների և դիվանագետների, օտարերկրյա գործարար շրջանակների և արտասահմանյան գիտակրթական ոլորտի ներկայացուցիչների կանայք:

IWC-ի նպատակն է ընդլայնել հումանիտար-մշակութային կապերը մոսկվաբնակ օտարեկրացիների շրջանում։ Կառույցի գործունեության կարևորագույն բաղադրիչն են հանդիսանում բարեգործությանն ուղղված նախագծերը։ IWC-ի առավել հայտնի նախաձեռնություններից է ամենամյա բարեգործական «Winter Bazaar» նախագիծը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս