Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ հունիսի 2-ին ժամանակավորապես փակ կլինի Հրազդանի կիրճի կամրջից մինչև Փափազյան փողոցն ընկած ճանապարհահատվածը:
Իսրայելացի զինվորները մայիսի լույս 31-ի գիշերը ձերբակալել են 17 պաղեստինցիների եւ առգրավել 15 կիլոգրամ պայթանյութ Հորդանան գետի արեւմտյան ափի տարբեր շրջաններում կատարած շրջայցերի ընթացքում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ թանկարժեք կոնյակներ գնում են ոչ միայն պետական կառավարման մարմինները, այլև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գիտությունների ազգային ակադեմիան մայիսի 22-ին պայմանագիր է կնքել «Վինո Վինո» ընկերության հետ և գնել 10 հատ կոնյակ:
«Մենք մտադիր ենք ներգրավված մնալ գործընթացի, բանակցությունների մեջ, մենք մտադիր ենք բանակցությունները վարել՝ խաղաղ ճանապարհով կարգավորմանը հասնելու նպատակով: Մենք դա անելու ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: եվ որևէ գործողություն, որը խափանում է խաղաղությանն ուղղված միջավայրի մթնոլորտին, պետք է բացառվի»:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն եւ ԿԺԴՀ-ի Աշխատանքային կուսակցության միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլը Նյու Յորքում քննարկում են, թե առաջիկա երկու շաբաթում ինչ է անհրաժեշտ անել երկու երկրների ղեկավարների՝ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի գագաթնաժողովի անցկացման համար:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մայիսի 30-ին` ժամը 22:20-ի սահմաններում, մահացել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Սուրեն Սուրենի Այվազյանը: Ա
2017 թվականը ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամենանշանակալից էջերից մեկն էր, քանի որ հաստատվեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 30-ին Սպիտակ տան Օվալաձեւ սենյակում ընդունել է ամերիկահայ ֆոտոմոդել, ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանին՝ քննարկելու բանտային համակարգի բարեփոխումների, ինչպես նաեւ 63-ամյա Էլիս Մերի Ջոնսոնին ներում շնորհելու հարցը, որը ցմահ բանտարկության պատիժ է կրում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստան կատարած այցի շրջանակում հանդիպել են Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Շարվաշիձեին:
Այսօր Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» նախնական քննարկումները։
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Նա շարունակում է մնալ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ ռեկտորի մոտ այս պահին ամեն ինչ կարգին է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՝ ապրիլի 20-ին «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար:
Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս մայիս ամսվա ընթացքում ադրբեջանական դիրքերի տեղաշարժերը Նախիջևանի հյուսիսարևելյան հատվածում:
Անվանի հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրուցել է Հայաստանի «Թավշյա հեղափոխության» ու զարգացման նոր հեռանկարների վերաբերյալ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 31-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ արդեն տևական ժամանակ է՝ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մամուլի խոսնակ չունի:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 30-ին հրապարակել է տեղեկություն այն մասին, թե ինչպես է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունն օրենքին հակասող զանազան հնարքների միջոցով թաքցրել 40 միլիարդ դրամի շրջանառությունից առաջացող 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկը՝ վճարելով ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ:
Մայիսի 30-ին՝ ժամը 18:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/2 շենքի հոսանքամատակարարման դադարեցման պատճառով վերելակը խափանվել է, ներսում քաղաքացի է մնացել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սկսել է բացահայտել այնպիսի սխեմաներ, որոնք, ըստ ԱԱԾ-ի, գործել են նախորդ իշխանությունների իմացությամբ:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը պարտվեց «Norway chess»-ի երրորդ տուրում: Մրցաշարի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության նոր պատգամավորներից Հովիկ Աղազարյանը ժամանակին եղել է ՀՅԴ-ական, ընդ որում` 1990թ. Գերագույն խորհրդում նա ՀՅԴ խմբակցության քարտուղարն է եղել: Այսօր, սակայն, Աղազարյանն անդամակցում է Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
«Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում թեեւ ողջունել է Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, բայց միաժամանակ նշել է, որ այդ հարցում այնքան էլ լավատես չէ:
Մայիսի 31-ին՝ ժամը 02:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն հայտնվել է իր իսկ փորած փոսում: ԱԺ ՀՀԿ խմբակցությունից սկսվել է արտահոսքը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական կնշանակվի Արսեն Խառատյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետի որոշմամբ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ է նշանակվել Ալբերտ Աբգարյանը, ով 2017 թ. ԱԺ ընտրություններում առաջադրվել է ՀՀԿ համամասնական ցուցակով` 58-րդն էր։
Մայիսի 31-ին՝ ժամը 00:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 109 շենքի վերելակը հոսանքազրկման հետևանքով խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ամերիկյան նոր սերնդի «F35» ինքնաթիռների շուրջ ստեղծված իրավիճակին։ Թուրքիան պատրաստվում էր գնել դրանք ԱՄՆ-ից, սակայն Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը կասեցրել էր ինքնաթիռների վաճառքը Թուրքիային: Պատճառը երկկողմանի լարված հարաբերություններն են։