Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։
«Չեմ կարող նման բան ասել, դա գյուղնախարարության անմիջական ենթակայության տակ չի: Պետք է նաև հաշվի առնել, որ «Սիթին» մենակ չի, շուկան է իր գինը պայմանավորում: Մենք ամսի 2-ին գյուղատնտեսական մեծածախ շուկան վերականգնում ենք»:
Եվս մեկ օր՝ եվ երեխաների համար կբացվի օրացույցի ամենասիրելի էջը: Հունիսի մեկն ամռան առաջին եվ երեխաների պաշտպանության օրն է: Տոն, որին անհամաբեր սպասում են բոլոր փոքրիկները, հատկապես մանկատների և հատուկ դպրոցների երեխաները: 365 օր, 24 ժամ ու ամեն վայրկյան՝ նրանք ունեն պատշպանության ու հոգատարության կարիք:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Հայկ Աղաքարյանը, 14.06.2011թ.-ից մինչև 19.03.2018թ.-ը զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետի պաշտոնը, նույն հիմնարկի կալանավորի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք է ստացել:
Գյուղատնտեսական վարկերի տույժ ու տուգանքների համաներման հարցով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել հանդիպում գյուղատնտեսության և ֆինանսների ու ԿԲ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը վերջնականապես հստակեցրել է հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ներկայացրած թեկնածուների ցուցակը:
Այսօր գեներալ, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնում այցելել է ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանին:
Հայազգի անվանի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Հայաստան կգա՝ փորձագիտական խորհրդատվություն տալու Հայաստանում ընթացող բարեփոխումների հետ կապված:
Ոստիկանությունն այսպես կոչված «օրենքով գողերի» հավաք է կասեցրել մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում:
Անվանի հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն կարծում է, որ Հայաստանի համար հիմնական պահանջներն են արմատախիլ անել կոռուպցիան, սկսել կառուցել ապագա տնտեսական աճի ինստիտուցիոնալ հիմնասյուները և այդ ամենն անել ներքին համերաշխության պայմաններում:
Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Շաքե Իսայանը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք, նախատեսվածի համաձայն՝ 2019 թվականի ամռանը կվավերացվի ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ»:
Այսօր Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» նախնական քննարկումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մեջ Կենտրոնական բանկի անկախության խնդիրն էր դրվել։
Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը ուզում է նորից վերադառնալ Մադրիդի «Ռեալ»:
«Ես վստահ եմ, որ այդ ստուգումները բոլորին են վերաբերելու, ոչ մի տարբերակում չի լինելու, բոլոր խոշոր գործարարները պետք է անպայման անցնեն այդ ստուգումը: Եվ վստահ եմ, որ իհարկե, նաև Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները պետք է ստուգվեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը` մեկնաբանելով ԱԱԾ-ի կողմից ձեռնարկված ստուգումները որոշ խոշոր ցանցերում:
Ֆուտբոլի Եգիպտոսի ազգային թիմի և անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մուհամեդ Սալահը կմասնակցի աշխարհի առաջնությանը:
Մայիսի 31-ին, ժամը 11:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ գտնվող բարձրահարկ շենքի 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Եթե հիշում եք, արտաքին գործերի նախարարը և պաշտպանության նախարարը մինչ Լեռնային Ղարաբաղ մեկնելը այցելեցին Նախիջևանի առաջնագիծ, ծանոթացան իրավիճակին»:
Ղազախստանի Սենատը (վերին պալատը) մայիսի 31-ին ընդունել է օրենք «Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի մասին», որտեղ ամրագրվում է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի իրավունքը ցմահ գլխավորելու Անվտանգության խորհուրդը:
«Վիզաների ազատականացման երկխոսությունը սկսվել է 2014 թվականից, մեկնարկը հիմնականում պայմանավորված է անդամ երկրների դիրքորոշումից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը` անդրադառնալով ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման խնդրին:
Մայիսի 30-ին, ժամը 21.45-ին, 46-ամյա մի քաղաքացի բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը Երեւանի Լենինգրադյան փողոցում՝ թիվ 35 երթուղու միկրոավտոբուսի սրահում վարորդի կողմից կտրուկ արգելակելու ժամանակ ընկնելու հետևանքով:
Ֆուտբոլի Ուելսի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը կարող է կրկին հանդես գալ անգլիական Պրեմիեր լիգայում:
ՀՀ-ԵՄ համաձայնագրի մոտ 80 տոկոսը հունիսի 1-ից մտնելու է ուժի մեջ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը:
Ժայռի մի մասը փլվել է Թբիլիսիի Մթածմինդայի շրջանի Կիպիանի փողոցում, որտեղ շինարարական աշխատանքներ էին կատարվում:
Վայոց Ձորի Ագարակաձոր գյուղի մանկապարտեզը գործում է 1981 թվականից՝ 37 տարի: Խորհրդային համակարգի փլուզումից հետո, շենքում ջեռուցման համակարգ չի եղել:
Սիրիայի իշխանությունները ահաբեկչներին կվտանգազերծեին մեկ տարում, եթե նրանք օգնություն չստանային դրսից:
Ստամբուլի դատախազությունը որոշում է կայացրել դադարեցնել թուրք ակտիվիստների նկատմամբ հետապնդումները, ովքեր ապրիլի 24-ին քաղաքի Սուլթանահմեթի հրապարակում «Հայոց ցեղասպանություն» գրությամբ պաստառներ էին բարձրացրել:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է երիկմաների վիրահատությունից հետո իր հիանալի ինքնազգացողության մասին եւ զանգվածային լրատվամիջոցներին խնդրել է չշահարկել այդ թեման:
Մոսկվան պատրաստ կլինի պաշտպանել ԿԺԴՀ-ի շուրջ այն պայմանավորվածությունները, որոնք կհամապատասխանեն ներգրավված բոլոր կողմերի շահերին: