Բաժիններ՝

Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`

Մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-ին շրջանների զգալի մասում, հունիսի 5-ին հյուսիսային շրջաններում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 1-2-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով, 4-5-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում`

Մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-ի կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Երևան քաղաքի հունիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 34.60C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.10C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 20.00C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս