«Կուսակցությունները խեղդում էին քաղաքապետերին, չէին թողնում աշխատել, ես ստիպված մտել եմ ՀՀԿ՝ չուզենալով». Վարդան Ղուկասյան

«Գյումրին ամենախեղճ մարզն է, այնտեղ հարուստ մարդ չկա մնացած»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` պատասխանելով հարցին, թե ապօրինի հարստացածներ կա՞ն Գյումրիում:

Իր կուտակած հարստության մասին հարցերից Ղուկասյանը նյարդայնացավ ու մեղադրեց պատվեր կատարելու մեջ:

«Ուրեմն իմ հարստությունը, ինչ որ դուք ներկայացնում եք, շինծու հարստության մասին է խոսքը, որ դուք լավ գիտեք, ձեր տերերը, անհամեմատելի խոսքերի մասին է խոսքը: Չեմ էլ ուզում քննարկել, որովհետև բոլորը լավ գիտեն: Հետո գյումրեցի ժողովուրդն այնպիսի բնավորություն ունի, որ երբ տեսնի ապօրինի հարստացած մեկը կա, իր սենյակում նստած էդքան ձայն չի կարող հավաքել: Դուք հանգիստ եղեք: Թողել եք միլիարդները, ընկել եք չգիտեմ ինչերի հետևից»,- ասաց Ղուկասյանը` հավելելով, թե Խորհրդային միությունից սկսած՝ իր ընտանիքն աշխատել է»:

Ղուկասյանը հայտարարեց, թե ինքը ստիպված է մտել ՀՀԿ, որպեսզի պաշտոնը պահի, բայց ՀՀԿ-ին անվերապահ չի ծառայել, անգամ ժամանակին ՀՀԿ համագումարներին կուսակցական նշանը չի փակցրել, փոխարենը խաչ է փակցրել.

«Ես ստիպված 2007 թվականին, երբ որ խփվեցի, հենց էդ տարին, պետք է քաղաքական ինչ-որ հենարան ունենայի, որովհետև էդ ժամանակ էդպես էր, կուսակցությունները խեղդում էին քաղաքապետերին, չէին թողնում աշխատել, ես ստիպված մտել եմ կուսակցություն՝ չուզենալով: Դրանից հետո անցել է մի քանի ամիս, ինձ խփել են»:

Ղուկասյանը նշեց, որ 2007-ից հետո ՀՀԿ-ի ոչ մի միջոցառման չի մասնակցել. «Հիմա դուք ինձ դարձրել եք մոլի հանրապետական, հա՞: Էս դուք ո՞ւմ մասին եք խոսում, դուք մոռացել եք էն սատանեքին, որոնց ճակատներին, ջաններին էլ տեղ չի մնացել, տարբեր կուսակցություններ են փոխել, ինձ եք ասում, հա՞: Ուրեմն ես մաքուր եմ, պարզ եմ, շիտակ եմ, եթե մեկի հետ ընկերություն եմ անում, չեմ դավաճանում: Ամոթ է»:

Տեսանյութեր

Լրահոս