Նյու Յորքի կենտրոնում հուշարձան կկանգնեցվի արտակարգ ծառայությունների այն աշխատակիցների հիշատակին, որոնք աշխատել են Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների վայրում:
Հայաստանում հունիսի 10-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 18 համայնքներում:
Երևանի քաղաքապետարանի բյուջեի ծախսերը իրականացվել են բաց և թափանցիկ ընթացակարգով:
Human Rights Watch մարդու իրավունքների կազմակերպությունը Եվրամիությանը կոչ է արել քաղբանտարկյալների խնդրի լուծման նպատակով Ադրբեջանի կառավարության նկատմամբ ճնշումներն ուժեղացնել:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գործողություններ են իրականացնում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան սիթի» խանութների ցանցի գլխավոր գրասենյակում: Արդեն մի քանի օր շրջանառվող լուրերը հաստատել է ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին հրավիրել է մամուլի ասուլիս, որի ժամանակ անդրադարձել է հիմնականում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սեփականատիրոջ հետ վերջերս ունեցած բանակցությունների արդյունքներին:
Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «արքայական» ակումբից հեռանալու իր որոշման մասին:
Նյու Յորքի Կոլումբյան համալսարանում մայիսի 30-ին մեծարել են 2018 թվականի Պուլիտցերյան մրցանակի դափնեկիրներին, որոնց թվում են ռեփեր Քենդրիկ Լամարը եւ Washington Post, New Yorker եւ New York Times հրատարակությունների լրագրողները:
Արցախի Ազգային ժողովը մայիսի 31-ին գումարել է յոթերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ:
Շուրջ 30 տարի է, ինչ այս տարածքում նույն խնդիրն առկա է. մշտապես խցանվում են կոյուղագծերը:
Զավեն Խաչիկյան. ավելի քան 35 տարի զբաղվում է լուսանկարչությամբ: 1982-ին որոշում և կտրուկ փոխում է մասնագիտությունը՝ զբաղվելով կինո-ֆոտո դոկումենտով:
«Վտանգներ կան, որ 2019 թվականի բյուջեն այս տարի չի հաստատվի, բայց դա օրենսդրությունը կարգավորել է: Եթե ինչ-որ պատճառով բյուջեն չընդունվի, միևնույն է՝ կյանքը չի կանգնի, մենք մեր ստանձնած պարտավորությունները պետք է կատարենք»:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը մայիսի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ բռնությամբ զուգորդված խուլիգանության մեջ ամբաստանվող անձին արդարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ մեղադրող դատախազի ներկայացրած բողոքը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմ հրավիրված Յուրա Մովսիսյանը այցելել է հավաքականի ճամբար:
Մայիսի 31-ին, ժամը 14:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Արաքսաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մայիսի 30-31-ը ընթացող Մշակութային արժեքների` ծագման երկիր վերադարձը կամ ապօրինի յուրացման պարագայում դրանց ռեստիտուցիան խրախուսելու հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 21-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվեց միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ` երկու տարի ժամկետով:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 26-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ։
«Ես այդ բառը չեմ հասկանում` ի՞նչ է նշանակում ջատագով: Եթե ես ինչ-որ մի ծրագրի կամ գաղափարի պետք է ասեմ կողմ ու դեմ, ես երբեք չեմ ասում, ես ասում եմ` կա օրենսդրություն, կա ընթացակարգ ու կա ՀՀ-ում գործող օրենք»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը խորհրդարանում ստորագրահավաք է նախաձեռնել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին գրավի դիմաց ազատ արձակելու նպատակով:
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց գնահատական տալ «թավշյա» հեղափոխության օրերին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից խուլիգանության դեպքերի վերաբերյալ` նշելով, որ այդ գնահատականն իրավական մարմինների տիրույթում է:
Ապրիլի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 126 վարույթ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքեր ՀՀ բանկային շուկայում, ակտիվորեն զարգացնելով իր պրոդուկտային շարքը և դարձնելով վարկային պրոդուկտները հաճախորդների համար առավել մատչելի: Հատուկ ուշադրություն է Բանկը դարձնում ֆիզիկական անձանց վարկավորմանը, քանի որ հենց տվյալ ուղղությունը ունի հատուկ նշանակություն բնակչության սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Ագգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է Եվրամիության երկրների մուտքի արտոնագրերի ծառայություններ մատուցող կենտրոնների կողմից անհարգալից վերաբերմունքի մասին:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կրտսեր խմբի թափուր պաշտոններում ծառայության անցնելու համար հրավիրվում են.
«Այլևս չի լինելու Հայաստանում, որ ինչ-որ մեկը ինչքան ուզի, էնքան խփի: Նման բան այլևս Հայաստանում բացառվում է: Եվ մենք մեր բոլոր հնարավոր միջոցներով պետք է ամեն ինչ անենք, որ ապագա խորհրդարանական ընտրությունները հասցնենք էն փուլին, որ 1996 թվականից հետո առաջին անգամ լինեն ազատ ու արդար ընտրություններ»:
Զանգվածային անկարգություն կազմակերպելու կասկածանքով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի աջակիցները բողոքի ակցիա են սկսել՝ պահանջելով նրա ազատ արձակումը:
Առնվազն հինգ մարդ է զոհվել, ինչպես նաեւ շուրջ 1400 շենք է ավերվել հորդառատ անձրեւների պատճառով, որոնք Մյանմայում շարունակվում են մի քանի օր:
Երևանի փոխքաղաքապետ Կարո Արեյանը պնդում է, որ անարդյունավետ ծախսեր չեն իրականացվել քաղաքապետարանում և ԱԱԾ-ն անելիք չունի այնտեղ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ բյուջեն հաստատվել է ավագանիով և ընդունվում է բաց քննարկումների արդյունքում: