ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանն այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ հայտարարեց, որ շատ բարդ է այսօր զգալ, տեսնել կամ պատկերացնել ճիշտ լուծումը՝ հաշվի առնելով, թե ինչ իրավիճակ ունենք, որը Նիկոլ Փաշինյանն անվանում է ճգնաժամ։
Այսօր ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարեց, որ բոլորի աչքերի մեջ միշտ ուղիղ է նայել ու չի ստել, ներառյալ՝ Նիկոլ Փաշինյանի։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը միացել է համաժողովրդական շարժմանը, որովհետև այն արժանապատիվ հնարավորություն է վերջապես դուրս գալու համակարգային այս ճահճից, որից վաղուց արդեն անտանելի գարշահոտ էր գալիս ու այլևս վերածվել էր բնապահպանական աղետի։
Հայաստանի նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը քաղաքական գործընթացներին Ռոբերտ Քոչարյանի մասնակցության մասին «չեն համապատասխանում իրականությանը»:
Քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը լավատեսությամբ խոսեց վարչապետի ընտրության վերաբերյալ:
«Այսօր շատ կարևոր օր է թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության, թե՛ ողջ հայության կյանքում։ Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ, որը ոչ միայն գործադիր իշխանության ղեկավարն է, այլ որը դե ֆակտո գերագույն գլխավոր հրամանատարն է և գլխավոր բանակցողը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում»:
Բրազիլիայի խոշորագույն քաղաքում՝ Սան Պաուլոյում 6 հարկանի շինությունը փլուզվել է խոշոր հրդեհից հետո՝ խլելով առնվազն մեկ մարդու կյանք:
Քիչ առաջ ավարտվեց ԱԺ Հայաստանի Հանրապետական խմբակցության նիստը, որտեղ որոշում են կայացրել, թե ինչպես ենք քվեարկելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:
«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ռազմական արկածախնդրության ցանկացած փորձ հանդիպելու է բռունցքված, համախմբված հայ ժողովրդի միասնական դիմակայությանը, այդտեղ չի գործելու քաղաքական որևէ բաժանում, որևէ հայացքների տարբերություն, և սա մեր հակառակորդը պետք է ականջին օղ անի և շատ լավ իմանա»:
Մինչ այդ՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացված անհնազանդության ակցիաներին մասնակցել են մեծ թվով դպրոցականներ և որպես չորս երեխաների հայր՝ նա ինչպես կվերաբերվեր, եթե այլոց կողմից այլ թեմաներով անցկացվող ցույցերին մասնակցեին նաև իր երեխաները:
«Ակնհայտորեն, մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Արցախաադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից նկատվում են ռազմական տեխնիկայի կուտակումներ, կան նաև տեղեկություններ, որ պայմանավորված Հայաստանի ներքին իրադրությամբ՝ հակառակորդի ճամբարում աշխուժություն է նկատվում, և անգամ առաջարկներ են հնչեցնում՝ սրացումներ առաջացնել այդ ճակատում»:
Արիզոնայի նահանգապետը մայիսի 1-ին արտակարգ դրություն է հայտարարել Կոկոնինո կոմսությունում հզոր հրդեհի պատճառով:
Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Մենաշնորհների վերացումն ընդամենը ժամերի խնդիր է։ Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե ինչպե՞ս է վերացնելու քաղաքական հրահանգով տրված մենաշնորհները։
Ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն։
«Ինչպես ես, կարծում եմ՝ բոլորը, լսում ենք ժողովրդի ձայնը, հասկանում և ընկալում ենք այն, ինչո՞ւ չէ, պատճառները բոլոր, ինչու համար է այս ձայնը բարձրացվել, այնուամենայնիվ, կարծում եմ, բոլորն են հետևություն արել, ընդհուպ՝ ցանկացած իշխանություն այս պարագայում անհրաժեշտ հետևություն է անում հետագայում ժողովրդի տրամադրությունն ու վերաբերմունքը փոխելու համար»,- այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը։
Այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը հայտարարեց, թե երբ ԱԺ-ում քննարկվում էր «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, «Ելքը» հարց էր բարձրացնում, որ պաշտոնյաները, որոնք չեն ծառայել, պետք է վայր դնեն իրենց լիազորությունները։ Նա հետաքրքրվեց, թե այսօ՞ր էլ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նույն կարծիքին է։
«Նման ցնցումների պահին Ղարաբաղյան հակամարտության բռնկումը սպառնում է ողջ Հարավային Կովկասի և հարևանության անվտանգությանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի քաղաքագետ Ալի Սալամին
Մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Անձամբ չեմ ճանաչում Միխայիլ Սահակաշվիլիին, երբեք որևէ շփում՝ ուղիղ կամ միջնորդավորված, նրա հետ չեմ ունեցել, անձամբ չեմ ճանաչում Ալեքսանդր Նավալնիին, ուղիղ կամ միջնորդավորված որևէ շփում նրա հետ երբևէ չեմ ունեցել։ Եվ ես կարծում եմ, սրանով այդ թեման սպառվում է»:
«Ելքի» նախընտրական ծրագրում ասվում է, որ ՀՀ բնակչությունը 20 տարում պետք է կրկնապատկվի, դառնա 5.6 մլն։ Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ նշելով, թե ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել ՀՀԿ-ի ծրագրին՝ մինչև 2040 թ. 4 մլն բնակչություն ունենալու մասին։
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում բարձրահարկ շենք է փլուզվել, որտեղ հրդեհ է բռնկված եղել:
Մայիսի 1-ին, ժամը 2.45-ին, ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 1-ին կմ-ին վթար է տեղի ունեցել:
Այսօր Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մանդատները վայր դրած պատգամավորների վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին:
Սիրիայի Իդլիբ նահանգից ազատ արձակված պատանդների մեծ մասը կանայք և երեխաներ են, և նրանք ժամանել են Հալեպի հարավում գտնվող Էլ-Իս հումանիտար միջանցքի մոտ:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Անդրեաս Պեշկեն նախարարության անունից կոչ է արել Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումները հանգուցալուծել սահմանադրականության շրջանակներում:
Ինչպես տեղեկացրել էինք` ապրիլի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1997 թ. ծնված Վահե Աթոյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
«Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում, այն էլ՝ ժամանակավոր վարչապետի, որովհետև մենք բոլորս միտված ենք նոր ընտրություններ անցկացնելու, ուղղված է նրան, որ համաժողովրդական շարժումը, հասարակությունը հնարավորություն ստանա վերահսկողություն սահմանելու, որպեսզի արդար և թափանցիկ ընտրություններ լինեն»,- այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը։
«Ասել, թե Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ինստիտուցիոնալ բնույթի ճգնաժամեր չեն լինելու, սուտ կլինի։ Անշուշտ կլինեն, որովհետև, այնուամենայնիվ, ինքը գործելու է հին խորհրդարանական մեծամասնության պայմաններում և ձեռք բերված ինչ-որ ստատուս-քվոյի շրջանակներում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։