Հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն առաջին անգամ իր կարիերայի ընթացքում դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանում Վահագն Աբգարյանի նկատմամբ կատարված զինված հարձակման դեպքի հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։ Մեկ մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։
Որոշ լրատվական միջոցներում և սոցցանցերի օգտատերերի շրջանակում վերջին օրերին մտահոգություններ են առաջացել՝ կապված փոխարժեքի և ավանդատուների կողմից ավանդների վաղաժամկետ դադարեցման հետ։
Հարավային Կորեայում տեղաբաշխված ամերիկյան զորքերը հանրապետության տարածքում կմնան նույնիսկ Փհենյանի եւ Սեուլի միջեւ հաշտության պայմանագրի ստորագրումից հետո:
Այսօր «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ վաղն ինքը պատգամավորների թվի 1/3-րդ-ով առաջադրվելու է վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում ողջունել է Հայաստանում արդարություն հաստատելուն մմիտված առանց բռնությունների ժողովրդական շարժումը:
Ժոզե, քո ժամանակն անցավ: «Կարմիր սատանաների» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը հայտնել է, թե ում կցանկանար տեսնել թիմի մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինիոյի դարաշրջանից հետո:
«Մեզ ուզում էին համոզել, որ մենք խեղճ ու կրակ ենք, որ արժանապատվություն չունենք, բայց եղավ մի մարդ, որ ասեց՝ ունեք, հզոր եք, արծիվ եք, ուժեղ եք»,- այսօր Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքին հայտարարեց դերասանուհի Լալա Մնացականյանը:
«Երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ի պահվածքն ուներ 3 հիմնական նպատակ, առաջին՝ նրանք հույս ունեին, որ հարցուպատասխանի ընթացքում չգիտեմ՝ ինչ էր տեղի ունենալու, դրա համար Հ1-ով հեռարձակում էին։ Նրանք մտածում էին, որ ժողովուրդը միանգամից փոխելու է իր կարծիքը մեր մասին, բայց դա չաշխատեց»,- այսօրվա հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Մարիինյան պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիեւը նշում էծննդյան 65-ամյակը:
Օրերս Եվրոպայի ձյուդոյի չեմպիոն դարձած Ֆերդինանդ Կարապետյանը, ով եզրափակիչում հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, այսօրվա հանրահավաքի ժամանակ իր ոսկե մեդալը նվիրեց Նիկոլ Փաշինյանին։
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 2-ի հեռախոսազրույցներ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ:
Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը, ով երեկ է ԱՄՆ-ից Հայաստան եկել:
«Ես պաշտոնապես հավաստիացնում եմ, որ Արցախի վերաբերյալ Նիկոլի երեկվա հայտարարությունն աննախադեպ էր, իշխանությունները մինչ այժմ շատ ավելի ցածր նշաձող են սահմանել»,- Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց Դավիթ Սանասարյանը։
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն մայիսի 2-ից խորհրդակցություններ է սկսել Ազգային Ժողովում ներկայացված պատգամավորական խմբակցությունների ղեկավարների հետ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ գտնելու նպատակով:
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն է տարածել երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի և դրանից դուրս գալու վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում է ամբողջությամբ.
«Սիրելի հայրենակիցնե′ր, գործընկերնե′ր, ՀՀ նախագա′հ, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցնե′ր, ՀՀ կառավարության իմ գործընկերնե′ր և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյա′ն…
«Մենք դրական ենք գնահատում փաստը, որ Ազգային ժողովի քննարկումներում խորհրդարանական 4 խմբակցությունների կողմից հնչեցին առկա գրեթե բոլոր մտահոգությունները, որոնք կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսակետից։ Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարևորները դեռ մնացել են անպատասխան»։
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ հանդիպում են ունեցել։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում մի քանի անգամ հանդիպել են:
ՔԻչ առաջ Մարիոթ հյուրանոցում ավարտվեց Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Րոպեներ անց կմեկնարկի հանրահավաքը, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոստացել է կարևոր հայտարարություններ հնչեցնել:
ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրեց, որ այս պահին հանդիպում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:
Այսօր, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչներ, 1999 թ. ծնված Դավիթ Ղ.-ն և 1998 թ ծնված Տարոն Հ.-ն:
Ազգային Ժողովում ընթանում է ՀՀԿ խմբակցության նիստը, որին մասնակցել է կուսակցության առաջնորդ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը լրագրողներին հայտնեց, որ նիստի աշխատանքները շարունակվում են, որի ավարտից հետո լրագրողներին տեղեկատվություն կտրամադրվի:
Ապրիլի վերջին նորություն հայտնվեց այն մասին, որ Ժելկո Բուվաչը դուրս է եկել «Լիվերպուլի» մարզական շտաբից:
Ապրիլի 29-ին, ժամը 20.00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Խ.Հայրիկի փողոցի 31 շենքի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել 1975 թ. ծնված Ալեքսանդր Կարաևը:
Հարցազրույց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը չի ցանկանում կանխատեսումներ անել վարչապետի ընտրության երկրորդ փուլում ՀՀԿ-ի քայլերի և դիրքորոշման վերաբերյալ:
ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեն հայտարարություն է տարածել այն մասին, որ ճանապարհների փակման, սպասարկող աշխատակազմի գործունեությունը սահմանափակող միջոցառումների հետևանքով օր օրի ավելի է դժվարանում գյուղացիական տնտեսությունները ոռոգման ջրով ապահովելու աշխատանքների իրականացումը, պոմպերի ու պոմպակայանների սպասարկում, ջրամբարների գլխամասերում կատարվող աշխատանքները:
Անվտանգության ու պաշտպանության ապահովման նպատակով Եվրամիության ծախսերը 2021-2027 թվականներին կաճեն 40 տոկոսով՝ մինչեւ 27,5 մլրդ եվրո, ինչը կկազմի այդ ժամանակաշրջանում ԵՄ-ի ընդհանուր բյուջեի մոտավորապես 2 տոկոսը: