Բաժիններ՝

Պատահար Վանաձոր-Դիլիջան ճանապարհին. կա 3 զոհ, 4 վիրավոր

Մայիսի 1-ին, ժամը 2.45-ին, ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 1-ին կմ-ին վթար է տեղի ունեցել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 2.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ում գտնվող, 1997 թ. ծնված Թաթուլ Ֆերոյանը, 2000 թ. ծնված Գրիշա Մովսիսյանը, 2000 թ. ծնված Նարեկ Ամիրխանյանը տեղում մահացել են, և ևս 3 երիտասարդ և «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031