Բաժիններ՝

«Մենաշնորհների վերացումն ընդամենը ժամերի խնդիր է». Նիկոլ Փաշինյան

Մենաշնորհների վերացումն ընդամենը ժամերի խնդիր է։ Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե ինչպե՞ս է վերացնելու քաղաքական հրահանգով տրված մենաշնորհները։

Ըստ Ն.Փաշինյանի՝ այսօր ՀՀ-ում օրենսդրությամբ մենաշնորհ չկա, որևէ մեկի համար որևէ բան ներկրելու արգելք չկա, բայց բոլորը գիտեն, որ այդ արգելքները փաստացի կան։ Նա հայտարարեց, որ այսօր վարչապետ ընտրվելու դեպքում վաղվանից որևէ ապրանքատեսակի գծով ներկրման արգելք չի լինելու։ Ն.Փաշինյանի խոսքով՝ ինքը պատրաստվում է այդ մասին գրավոր ծանուցել ՀՀ-ում գրանցված բոլոր ընկերություններին և հետևել այդ արձանագրման արդյունքներին։

Վարչապետ ընտրվելու դեպքում Ն. Փաշինյանը բացառեց նման իրավիճակ։

Նրա խոսքով՝ այսօր ՀՀ-ի վերցրած պարտքն ավելին է, քան ստեղծած արդյունքը, այսինքն՝ տնտեսական աճը վիճակագրական մանիպուլյացիա է։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս