Թուրքիայի «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեներն նախագահական ընտրություններում իր թեկնածության գրանցման նպատակով մայիսի 2-ին պաշտոնապես դիմում է ներկայացրել Բարձրագույն ընտրական հանձնաժողովին:
Մի շարք դերասաններ այս պահին հավաքվել են ՀՀ Մշակույթի նախարարության դիմաց և ցանկանում են հանդիպել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ։
Առնվազն 30 մարդ է տուժել Իրանի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով:
Փրկարարները Մ. Մ.-ին (ծնված 1994 թ.) տեղափոխել են Էրեբունի ԲԿ:
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոչ եմ անում ժամը 14.00-ին վերսկսել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը»։
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն անդրադառնալով ՀՀԿ խմբակցությունից վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկած միակ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին ՝ ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում մայիսի 2-ին իրականացվող ակցիաներին միացել են «Զվարթնոց» օդանավակայանի մի խումբ աշխատակիցներ, սակայն օդանավակայանում ստեղծված իրավիճակը չի խափանել դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող չվերթները:
«Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, ով Արշակունյաց փողոցից միացավ երթ իրականացնող քաղաքացիներին, վստահեցրեց, որ անընդհատ վերլուծում են ներքաղաքական իրավիճակն ու պատրաստ են տարբեր զարգացումների:
5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի կենտրոնական մասում:
Հայաստանում մայիսի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 4-ից:
Սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին հաճախակիացել են ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ հայտարարությունները հակառակորդի կողմից սահմանային՝ թե՛ կենդանի ուժի, թե՛ զինտեխնիկային կուտակումների առկայության մասին։
Այս պահին Երևանի ճանապարհային երթևեկությունը կաթվածահար է եղել: Մայրաքաղաք տանող և մայրաքաղաքի ներսի փողոցների մեծ մասը փակ են:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 3-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ այսօր՝ մայիսի 2-ին, Երևան մտնող բոլոր ճանապարհները փակ են։
Սիրիայի իշխանությունները զինված ընդդիմության հետ համաձայնություն են ձեռք բերել Հոմս նահանգային կենտրոնի (գտնվում է Դամասկոսից 165 կմ հեռավորության վրա) հյուսիսային արվարձաններից նրա կազմավորումների դուրսբերման շուրջ:
«Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքն ընթանում է բնականոն հունով: Օդանավակայանի մամուլի ծառայությունից Aysor.am-ին հայտնել են, որ չվերթների հետաձգում կամ ուշացում չկա:
Մայիսի 1-ին, ժամը 10:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հաղորդակցության աշտարակից:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը վերջին ընթերցմամբ ընդունել է օրենք պատժամիջոցների մասին՝ դրանում ներառելով «Մագնիտսկու օրենքի» իր տարբերակը եւ Բրիտանիայի անդրծովյան տարածքների օֆշորներում ֆիրմաների սեփականատերերի անունների բացահայտման մասին հոդվածը:
ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ սահմանադրության և «ՀՀ ԿԲ մասին» օրենքի համաձայն՝ անկախ ապաքաղաքական, պրոֆեսիոնալ մարմին է, որն ունի երկու հիմնական գերնպատակ՝ գների կայունությունը և ֆինանսական կայունությունը:
Այսօր ԱԺ նիստը տապալվեց՝ քվորում չլինելու պատճառով: 105 պատգամավորներից նիստին մասնակցում էր ընդամենը 27 պատգամավոր:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը համաձայնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում անցկացնել ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի սահմանի Փանմունջոմ վայրում:
Առայժմ անհայտ է մնում այն 34 մարդկանց գտնվելու վայրը, որոնք կարող էին լինել Սան Պաուլուում այրված բազմահարկ շենքում:
Ցուցարարները ավտոմեքենաները կայանել են նախարարությունների մուտքի մոտ՝ այդպիսով խոչընդոտելով նախարարության աշխատակիցների մուտքը նախարարության շենք:
Երևանի Մյասնիկյան պողոտան այսօր վաղ առավոտից փակ է:
Երևանի տարբեր հատվածներում այսօր վաղ առավոտից մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության ակցիաները:
Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը զարգացած եւ ժողովրդավարական հասարակություն ստեղծելու Հայաստանի ջանքերին: Այս մասին Հայաստանում վերջին զարգացումների կապակցությամբ ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի հայտարարության մեջ:
Ցուցարարները փակել Երևան-«Զվարթնոց» օդանավակայան ճանապարհը։ Մի քանի քաղաքացիներ սկսեցին վիճել ցուցարարների հետ։
«Lragir.am» վերլուծական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում և բացատրություն է տվել կատարվածի վերաբերյալ՝ նշելով, որ Երևան քաղաքի Հերացի, Արմենակյան փողոցների և Մյասնիկյան պողոտայի խաչմերուկում մասնագիտական պարտականություններն իրականացնելիս մի խումբ անհայտ անձինք խոչընդոտել են իր՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:
Փարիզում մայիսմեկյան ցույցին հաջորդած անկարգությունների հետեւանքով ոստիկանությունը 276 մարդ է ձերբակալել: