ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում հերքել է Ռոբերտ Քոչարյանի` ներքաղաքական գործընթացներին մասնակցելու և Մոսկվա մեկնելու մասին լուրերը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են մանկահասակ երեխայի մահվան պատճառ հանդիսացած Երևան քաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 29-ամյա բնակչին:
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի կողմից տարածված տեղեկությունն այն մասին, թե «ներհայաստանյան զարգացումները ճնշելու համար Արցախից Հայաստան են տեղափոխվում բանակային ստորաբաժանումներ»:
«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանն հայտնում է, որ հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Արմեն Ամիրյանը վայր է դրել ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կատակել է Չեմպիոնների լիգայում և ԱՊԼ-ում հաղթանակների կարևորության մասին թեմայի շուրջ:
Տրիպոլիից արեւմուտք ընկած ափամերձ շրջանում ինը միգրանտների, այդ թվում մեկ երեխայի մարմիններ են գտել նավակում, որոնք զոհվել են Լիբիայից Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու փորձ կատարելիս:
Երեկ Ազգային ժողովի հատուկ նիստում քննարկվում էր վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցը: 45 կողմ, 55 դեմ ձայների հարաբերակցությամբ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը մերժվեց:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը որոշում է կայացրել նախագահական ընտրություններին առաջադրել գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ այսօր Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում կարևոր հայտարարություններ են հնչելու:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ:
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 2-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ վարկերի ժամանակացույցով նախատեսված վարկի մարումները կարող եք իրականացնել մինչև 2018 թվականի մայիսի 31-ը ներառյալ:
Ռամկավար ազատական կուսակցությունը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին կոչ է անում Ազգային ժողովում վարչապետի ընտրության քննարկումներից և քվեարկությունից հետո պայքարը շարունակել սահմանադրական ճանապարհով:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բոլոր սահմանային կետերն աշխատում են անխափան:
Քաղաքացիների կողմից երկաթուղային գծանցների արգելափակման պատճառով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համաձայնեցմամբ, ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումների և ներհանրապետական ուղևորափոխադրումների իրականացումը՝ մինչև արգելափակումների վերացումը:
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում առնվազն յոթ մարդ է զոհվել մայիսի 2-ին ընտրական հանձնաժողովի գրասենյակի վրա զինյալների հարձակման հետեւանքով:
Այսօր որոշ կայքեր լուրեր էին շրջանառել այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը մայիսի 1-ին տեղի ունեցած ԱԺ նիստի ժամանակ ՀՀԿ պատգամավորներին ուղղորդել է դեմ քվեարկել ԱԺ «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին:
Թուրքիայի չորս ընդդիմադիր կուսակցություններ որոշում են կայացրել հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հանդես գալ դաշինքով:
Ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում:
«Հայաստանում ծավալվող իրադարձություններն արտաքին վեկտոր չունեն, դրանք ներքին զարգացումներ են, հետևաբար՝ որևէ կերպ չեն ազդի հայ-իրանական հարաբերությունների վրա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը։
Հարցազրույց ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի հետ։
ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը հերքում է սոցցանցերում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե Նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրվելու է ՀՀ վարչապետի պաշտոնում:
Հայաստանյան իրադարձություններին իրանական կողմից որևէ պաշտոնական արձագանք դեռևս չկա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը։
Հաշվի առնելով վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունները և բնակչության շրջանում որոշ անհանգստությունները՝ կապված թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ, ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ նման մտահոգություններն անհիմն են:
Ազգային ժողովում մայիսի 1-ին հնչած ելույթներում անհարկի շահարկվել է Պետական եկամուտների կոմիտեի անունը, ինչի առնչությամբ կոմիտեն հորդորում է քաղաքական բոլոր ուժերին չքաղաքականացնել կառույցի գործունեությունը:
«Այսօրվա մեր ակցիաներն աննախադեպ ծավալ են ընդունել, Երևանում բաց ճանապարհ չկա»,- քիչ առաջ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները փոփոխությունների կհանգեցնեն նաև խորհրդարանի կազմում:
Երեկ ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում տարբեր քաղաքական գնահատականներ են հնչել ՊԵԿ գործունեության վերաբերյալ, ինչի առնչությամբ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ կոմիտեն ապաքաղաքական կառույց է, որն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է իր գործառույթները, և, որի առաքելությունը ՊԵԿ-ի կողմից վերահսկվող պետական բյուջեի եկամուտների ապահովումն է:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար:
Երբ մենք գնահատական էինք տալիս, որ հասարակությունը վերափոխվել է բնակչության, բնական է՝ դա համապատասխան վերլուծության է ենթարկվել և բնակչությունը նորից հասարակության վերածելու գործընթացի հիմքում է դրվել: Երբ սկսվեց այս շարժումը, բոլորս տեսանք, որ դա ոչ թե քաղաքական բովանդակության շարժում էր, այլ՝ կառավարելի քաոս ստեղծելու տեխնոլոգիաներ կիրառվեցին երիտասարդների նկատմամբ: