Բաժիններ՝

Զինյալները Իդլիբում ազատ են արձակել ավելի քան 40 պատանդի

Սիրիայի Իդլիբ նահանգից ազատ արձակված պատանդների մեծ մասը կանայք և երեխաներ են, և նրանք ժամանել են Հալեպի հարավում գտնվող Էլ-Իս հումանիտար միջանցքի մոտ:

Ինչպես հաղորդում է  վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հումանիտար միջանցքի մոտից նրանք հանձնվել են սիրիական բանակին:

Սիրիական Իդլիբ քաղաքում զինված խմբավորումները ազատ են արձակել 42 պատանդից բաղկացած խումբը:

Ազատ արձակված պատանդները (հիմնականում՝ կանայք և երեխաներ) ժամանել են Հալեպի հարավում գտնվող Էլ-Իս հումանիտար միջանցքի մոտ, որը գտնվում է Դամասկոսից 360 կմ հեռավորությամբ: Այնտեղ նրանք հանձնվել են սիրիական բանակին: «Ջեբհատ ան-Նուսրա» ծայրահեղականների խմբավորման պահանջների համաձայն, ընդամենը բաց է թողնվելու 85 hոգի, ովքեր 2014 թվականից Ջիսր-էշ-Շուգուր քաղաքում պատանդ են եղել: Պատանդների հետ փոխանակման համար երկուշաբթի օրը Յարմուկ փախստականների ճամբարից, որը գտնվում է Դամասկոսի հարավում դուրս է բերվել ավելի քան 200 ահաբեկիչ, ովքեր ուղևորվել են դեպի Իդլիբ:

Իշխանությունների և «Ջեբհատ ան-Նուսրա»-ի միջև պայմանավորվածության առաջին քայլն իրականացնելու համար նախատեսվում է տարհանել 1,5 հազար խաղաղ բնակչի շիական Էլ-Ֆուա և Կեֆեա բնակեցված վայրերից, որոնք գտնվում են Սիրիայի հյուսիսում: Դրանք շրջապատված են խմբավորումներով:

2016 թվականի դեկտեմբեր ամսին Հալեպից զինված խմբավորումների դուրսբերման համար իրականացվել է գործողություն, և բնակիչների մեծ մասը տեղավորվել էր իշխանության կողմից կառավարվող թաղամասերում: Սակայն պաշարման մեջ դեռ մնում է 15 հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս