«Եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի, ապա առաջիկա 7 օրը նույնքան թեժ կլինի, որքան մինչ այժմ էր». Ստյոպա Սաֆարյան

«Ասել, թե Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ինստիտուցիոնալ բնույթի ճգնաժամեր չեն լինելու, սուտ կլինի։ Անշուշտ կլինեն, որովհետև, այնուամենայնիվ, ինքը գործելու է հին խորհրդարանական մեծամասնության պայմաններում և ձեռք բերված ինչ-որ ստատուս-քվոյի շրջանակներում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։

Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի, ապա, ըստ Սաֆարյանի՝ առաջիկա 7 օրը նույնքան թեժ կլինի, որքան մինչ այժմ էր։ Թե դրանից հետո ի՞նչ կլինի, նա ասաց, որ դա մեծապես կախված կլինի շարժման ղեկավարների որոշումներից:

«Այս պահի դրությամբ մենք արդեն ունենք ոչ միայն Նիկոլ Փաշինյան և «Քաղաքացիական պայմանագիր», այլև ունենք այն մյուս դերակատարները, որոնք համաձայնեցին առաջին փուլում քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Հիմա, երկրորդ փուլում էլ միասնական կլինեն, չեն լինի, բարդ է ասել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և այն մեխանիզմներին, որոնց արդյունքում դրանք արդար և թափանցիկ կանցկացվեն, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ նախ պետք է բացարձակապես անկախ ընտրական հանձնաժողով ձևավորվի.

Կարդացեք նաև

«Այս բոլոր անձանց ոչ միայն՝ ճանապարհում, այլև՝ սրանց կատարած հանցագործությունների քննություն, այսինքն՝ նոր եկողները պետք է իմանան, որ նաև պատիժ կա։ Երկրորդ՝ մեդիադաշտի անհապաղ կարգավորում. ինչ-որ լուծում պետք է լինի, որովհետև այս հեռուստաեթերներով անհնար է գնալ արդար ընտրությունների»։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավարի խոսքով՝ փոփոխություններ պետք է կատարվեն նաև Ընտրական օրենսգրքում.

«Ռեյտինգային ընտրակարգը պետք է դուրս շպրտվի. մեծամասնական ընտրակարգի այդ թաքնված ծաղրանկարը պետք է մեկընդմիշտ բացառվի։ Նույնիսկ ես՝ որպես թեկնածու, չեմ իմացել, թե ինձ հետ մրցակցող այդ 100 թեկնածուներն ովքեր են.  շարքային ընտրողը, որը քաղաքականությամբ չի հետաքրքրվում, ինչպե՞ս կարող է իմանալ, եթե լավագույն դեպքում հուշում է ստանում, թե որ կուսակցության քվեաթերթիկը պետք է վերցնի։ Սա էլ պետք է վերացվի։

Կրթական համակարգը պետք է անհապաղ ապակուսակցականացվի։ Երիտհանրապետական ճյուղերը պետք է մեկընդմիշտ վերացվեն։ Շատ քայլեր կան անելու, պետք է որոշակի ցենզեր սահմանվեն. Արդեն աբսուրդ է՝ մարզպետի մակարդակով թեկնածու առաջադրել, դա հիմարություն է։ Հուսամ՝ այս խնդիրը կլուծվի՝ ռեյտինգային ընտրակարգը վերացնելով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031