Բելգիայի քրեական ոստիկանության նախկին ղեկավար Կատրին դե Բոլլը երեքշաբթի օրը պաշտոնապես ստանձնել է Եվրոպական ոստիկանական գործակալության գործադիր տնօրենի պաշտոնը:
Այսօր՝ մայիսի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել էր հատուկ նիստ՝ քննարկելու ՀՀ վարչապետի պաշտոնում «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցը:
Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց վարչապետի թեկնածության քվեարկությունը:
Յուրգեն Կլոպի մշտական օգնական Ժելկո Բուվաչը լքել է «Լիվերպուլի» մարզչական շտաբը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում «Ռոմայի» հետ կայանալիք պատասխան խաղից առաջ:
ՀՀ Ազգային ժողովի կայքում հրապարակվել են քվեարկության արդյունքները: Կողմ է քվեարկել 45, դեմ՝ 56 պատգամավոր:
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ հատուկ նիստում իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ ժողովրդի հաղթանակը որևէ կերպ չի կարող կասկածի տակ առնվել։
Սահակյանների ընտանիքը փողոցում հայտնվելու եզին է:
ՔԻչ առաջ ԱԺ-ն ձաների մեծամասնությամբ մերժեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում կոչ էր արել Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարներին սպասել իրենց:
Քիչ առաջ ԱԺ-ն 45 կողմ, 55 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Գրանցվել է 102 պատգամավոր, քվեարկել է 100-ը:
Աղվան Վարդանյանի որոշումն անակնկալ էր իր իսկ խմբակցության համար։ Այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ խղճի մտոք քվեարկությունը պատգամավորի իրավունքն է, բայց ՀՅԴ-ն ունի ավանդույթներ, նման քայլը դեմ է դրանց։
Թմրամիջոցներ և հոգեներգործուն նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը:
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Այս մասին հատուկ նիստում հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտնում է, որ այսօր ՀՀ ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը:
«Ես հիմա այս ամբիոնից հայտարարում եմ՝ թշնամու զորքերում ամբողջ գծի երկարությամբ ոչ մի տեղաշարժ չկա։ Այս պահի դրությամբ, ճշտված ամեն տեսակի, դուրս կգանք, կապացուցեմ, ոչ մի տեղաշարժ չի եղել։ Երևի ադրբեջանցիք ավելի խոհեմ են, քան թե մենք»,- այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
Zdorovie.com-ը գրում է, որ ներկայիս կենսակերպի պայմաններում մարդիկ հաճախ են անուշադրության մատնում հոգնածությունը։
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ելույթի սկզբում հայտարարեց, որ նախապայման է ստեղծում, որպեսզի Հանրապետականի ելույթը չընդունվի սրերով, վատ տոնայնությամբ։
Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը կդառնա «Չելսիի» գլխավոր մարզիչ՝ 2018-19թթ. մրցաշրջանում փոխարինելով թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին:
Այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հանրապետականներին իր օգնությունն առաջարկեց ու հայտարարեց, որ այս պահին Հանրապետության հրապարակում դրված է մեծ էկրան ու հարյուր-հազարավոր քաղաքացիներ նայում են ՀՀԿ-ականներին, նայում են անհատապես ու նայելու են, թե ինչպես է ամեն մեկը քվեարկելու։
«Նայե՞լ եք ժողովրդի աչքերի մեջ, տեսե՞լ եք՝ որքան երջանիկ է, 99 թ. մայիսին այսպիսի իրավիճակ էր, դա կոտրվեց Հոկտեմբերի 27-ով։ Մենք կարող ենք նորից այս միասնությունը ձևավորել»,- այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը։
«Այսօր երկրում քաղաքական եղանակ ստեղծող թիվ մեկ անձնավորությունը Նիկոլ Փաշինյանն է։ Շնորհավորում եմ, պարոն Փաշինյան, ձեզ մոտ ստացվեց։ Երբ դուք սկսեցիք շարժումը, ձեզ ոչ ոք չէր հավատում, ձեզ մոտ ստացվեց, դուք ներշնչեցիք հույս, էներգիա, ոգևորեցիք մարդկանց, անկախության հաստատումից ի վեր կուտակված խնդիրները վեր հանեցիք»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ խնդրելով այլևս չշահարկել Սերժ Սարգսյանի անունը։
«Ռուսաստանում շարունակում ենք ուշադրութամբ հետևել Երևանի կենտրոնում ծավալվող իրադարձություններին»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Հայաստանում վերջին շաբաթներին ծավալվող ներքաղաքական իրադարձություններին։
Ոստիկանությունը հայտարարել է, որ Հռոմում կարող է երաշխավորել «Լիվերպուլ»-ի երկրպագուների անվտանգությունը այնքան, որքան նրանք կշարժվեն Իտալիայի կանոններով:
Հարավային Կորեան կհեռացնի բարձրախոսները, որոնք տեղադրված են Հյուսիսային Կորեայի սահմանին:
«Անսահման դժվար է հոսանքին հակառակ գնալը, թեև ժողովրդի վստահությունը վայելող այլ գործիչներ էլ ենք տեսել՝ նաև տխուր վերջաբանով։ Անձամբ ես բարձր եմ գնահատում Նիկոլի անձնազոհությունն ու վճռականությունը, ես հավատում եմ նրա ձգտումների ազնվությանը, այսօրվա ելույթը, հարցերի պատասխաններն էլ այդ են վկայում»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ կասկած հայտնեց, որ Հանրապետականն իր միասնականությունը կպահպանի։
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցերին:
«Պարոն Մելիքյան, Նիկոլ Փաշինյանն այդ ե՞րբ ա իշխանության եղել, կարող ա՞ էլի ա վարչապետ եղել, չենք իմացել։ Ասում եք՝ 96-ին Փաշինյանն էր իշխանության, «Նաիրիտը» փակեցին։ Եթե հումոր եք անում, լավ, բայց եթե հումոր չեք անում, էդ ի՞նչ եք ասում»,- այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին դիմեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Ինչի՞ են ուլտիմատումներով խոսում՝ չէ, ես էսօր պիտի դառնամ վարչապետ, ինչի՞։ Նիկոլ ջան, մենք լավ էլ ընդդիմադիր ենք, ինչի՞ վարչապետ, արեցիր քո գործը, լավ էլ քայլեցիր, մարդն էլ ասաց ՝ չե՞ք ուզում ինձ՝ առեք ձեր աթոռն էլ, դուք էլ»։
«Որևէ տեղ էմոցիաներ չեն կարող լինել, որովհետև այսօրվա և՛ քվեարկությունից, և՛ համաժողովրդական շարժումից կախված է լինելու մեր երկրի ապագան։ Երկրի ապագան պետք է սառնասիրտ և սթափ որոշել, պարո՛ն Բեքարյան։ Երբ դուք հայտարարություններ եք անում, որը քաղաքական չի, երկրորդ քաղաքական ուժին ինչ-որ ստոր, պլինտուսից ներքև հայտարարություն եք անում, թե 2 րոպե, 5 րոպե առաջ գնացիք միացաք»: