Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ակցիայի մասնակիցների հետ երթով հասավ Բաղրամյան 26՝ ՀՀ վարչապետի նստավայր:
Հունական ոստիկանությունը ֆրանսիական ոստիկանության հետ համատեղ, երկրորդ օրն է՝ Սալոնիկում լայնածավալ գործողություն է իրականացնում միջազգային հանցավոր խմբավորման դեմ, այսպես կոչված «վրացական մաֆիայից» ձերբակալված է 14 մարդ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ են ընդունվել ՀՀ գլխավոր դատախազությունում և ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված ևս երեք քրեական գործեր:
Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շարունակելու են փակել ճանապարհներն ու պետական գերատեսչությունների մուտքերը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 17-ին Թուրքիայի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, որին մեղադրում են 2016 թվականին երկրում զինվորական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։
Գազայի հատվածում հինգ մարդ է վիրավորվել ՀԱՄԱՍ շարժման դիրքին իսրայելական բանակի հարվածի հետեւանքով:
«Մեր շարժումն ունի համազգային աջակցություն, ունենք համազգային շարժում, որն անխուսափելիորեն հաղթելու է»,- քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Հայոց աշխարհ» թերթի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կազմակերպած բողոքի ակցիաներին՝ ասել է. «Քաղաքագիտության մեջ այնպես չէ, որ եթե գործողությունները անվանես հեղափոխություն, դա, իսկապես, կդառնա հեղափոխություն։
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը կարող են հաշտության համաձայնագիր ստորագրել ԿԺԴՀ-ի հետ այն դեպքում, եթե նա լիովին հրաժարվի իր միջուկային ծրագրից:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքի քաղաքական դպրոցի ղեկավար նշանակված Սերգեյ Բագրատյանը երեկ ԱԺ-ում տվեց առաջին դասը:
Ապրիլի 17-ին «Մարտակերտի շրջբուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը քացախաթթվի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բնակչուհի՝ 1932թ. ծնված Լ.Ի-ն:
Ուղիղ միացում Ֆրանսիայի հրապարակից:
Երևանում ընթացող Եվրոպայի սուսերամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունում ավարտվեց անհատական պայքարը:
Ապրիլի 17-ին 92 տարեկան հասակում Հյուսթոնի իր տանը մահացել է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանում վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանը, դիմելով Էդմոն Մարուքյանին, մի խորհրդավոր արտահայտություն արեց՝ ասելով, որ եթե մենք ուզում ենք ապրել լուսավոր Հայաստանում, բարգավաճ Հայաստանում, արդար Հայաստանում, պետք է որ հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն:
«Փաստ» թերթի հետ զրույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասել է. «Մի քանի անգամ հավաքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը շեշտեց, հորդորեց ու պահանջեց հավաքի մասնակիցներից, որ ոստիկանների նկատմամբ ոչ մի բռնություն չլինի»:
Ապրիլի 14-ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները, նույն օրը Բերձոր քաղաքի «Վահան Զատիկյանի» անվան միջնակարգ դպրոց կատարված ստուգայցի ժամանակ պարզել են, որ ապրիլի 9-ին դպրոցում վիճաբանություն է առաջացել 6-րդ դասարանի աշակերտներ՝ 2006թ. ծնված Հ.Վ-ի և 2005թ. ծնված Հ.Բ-ի միջև։
ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Մայք Փոմպեոն գաղտնի այց է կատարել Փհենյան եւ այնտեղ անձամբ հանդիպում ունեցել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միջոցառումներ է ձեռնարկում նշված իրավախախտումները կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Ապրիլի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը:
Գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը շարունակում են ելույթները Շարժայի միջազգային մրցաշարում:
Քաղաքացիներից խաբեությամբ հափշտակվել են բջջային հեռախոսներ, նոթբուքեր, ոսկյա զարդեր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ապրիլի 18-ին՝ ժամը 03:03-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տվյալներով՝ երեկ, վաղ առավոտյան, աշխարհի տարբեր երկրներից Երեւան են ժամանել մոտ 600 հայտնի դեմքեր, որոնցից 200–ը «օրենքով գողեր են»:
Ապրիլի 18-ին՝ ժամը 01:53-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Էլեգանտ» հյուրանոցի մոտակայքում «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է քարերի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Ապրիլի 18-ին՝ ժամը 01:46-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ «Սիրուս» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ Սերժ Սարգսյանի ընտրությանը մասնակցելու համար ԱԺ եկել են մետրոյով, այն էլ՝ միասին:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը պաշտոնապես արձագանքել է Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ: