Ովքեր են «հանգած հրաբուխներն» ու «բզբզողները». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանում վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանը, դիմելով Էդմոն Մարուքյանին, մի խորհրդավոր արտահայտություն արեց՝ ասելով, որ եթե մենք ուզում ենք ապրել լուսավոր Հայաստանում, բարգավաճ Հայաստանում, արդար Հայաստանում, պետք է որ հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն:

Շատերի մոտ հարց առաջացավ, թե ով է այդ հանգած հրաբուխը, և ով է բզբզողը, ում նկատի ուներ Սերժ Սարգսյանը:

Տեսակետ կա, որ հանգած հրաբուխ կարող են լինել 10 տարի առաջ իշխանությունից հեռացած Ռոբերտ Քոչարյանը, 2016թ․Սեյրան Օհանյանը, 2017-ին հեռացած Հովիկ Աբրահամյանը, իսկ բզբզողն էլ Նիկոլ Փաշինյանն է:

Ըստ այդմ՝ Սարգսյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին և Հովիկ Աբրահամյանին վերակենդանացնելու և հանգած փուլից ակտիվ փուլ վերադարձնելու մեջ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30