Բաժիններ՝

Թրամփը Թուրքիայից պահանջել է ազատել ամերիկացի պաստորին, որին մեղադրում են խռովությանը մասնակցելու մեջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 17-ին Թուրքիայի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, որին մեղադրում են 2016 թվականին երկրում զինվորական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։

«Պաստոր Էնդրյու Բրանսոնը, որն օրինավոր մարդ է ու քրիստոնեական հոգեւորական ԱՄՆ-ում, գտնվում է մեղադրյալի աթոռին եւ Թուրքիայում հետապնդվում է առանց որեւէ հիմքի: Նրանք նրան լրտես են համարում, բայց ես ավելի շատ լրտես եմ, քան նա»,- գրել է Սպիտակ տան ղեկավարն իր Twitter-ում:

Donald J. Trump

@realDonaldTrump

Pastor Andrew Brunson, a fine gentleman and Christian leader in the United States, is on trial and being persecuted in Turkey for no reason. They call him a Spy, but I am more a Spy than he is. Hopefully he will be allowed to come home to his beautiful family where he belongs!

Թուրքիայի դատախազությունը, պաստորին մեղադրելով նաեւ Թուրքիայում արգելված «Ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպության» հետ կապերի մեջ, նրա համար ցմահ բանտարկություն է պահանջում: Ինչպես հայտնել է Cumhuriyet թուրքական թերթը, Բրանսոնը ժխտում է իր կապը խռովարարների հետ: Նրա դուստրը մարտի 9-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կայացած ելույթի ժամանակ Անկարայի մեղադրանքները որակել է «աբսուրդային», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս