Բաժիններ՝

Եվրոպայի սուսերամարտի առաջնությունում ավարտվեց անհատական պայքարը

Երևանում ընթացող Եվրոպայի սուսերամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունում ավարտվեց անհատական պայքարը:

Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում ընթացող Եվրոպայի սուսերամարտի մինչև 23 տարեկանների առաջնության 3-րդ մրցումային օրը մեդալներ են խաղարկվել տղաների ճկասուսեր և աղջիկների թրասուսեր մրցաձևերում: Տղաների թրասուսեր ձևում Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ Մայքլ Հովհաննիսյանը, ով հաղթահարեց խմբային փուլը, բայց 1/64-րդ եզրափակիչում 10:15 հաշվով զիջեց ուկրաինացի մարզիկին: Ընդհանուր առմամբ օրը հաջող էր ռուս մարզիկների համար, ովքեր նվաճեցին 3 մեդալ, որոնցից երկուսը՝ ոսկե: Տղաների ճկասուսեր ձևում հաղթող դարձավ Կիրիլ Բորդաչևը, իսկ աղջիկների թրասուսեր մրցաձևում հավասարը չունեցավ Վալերիա Բոլշակովան:

Ապրիլի 18-ից սուսերամարտիկները ուժերը կչափեն թիմային պայքարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30