Բաժիններ՝

Վթար Երևանի ավտոպահեստամասերի շուկայի մոտ. երիտասարդի վիճակը ծանր է

Ապրիլի 18-ին՝ ժամը 03:03-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Ա., 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ավտոպահեստամասերի խանութներից մեկի աստիճաններին և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս