Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Մանուկյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ քննական կոմիտեի որեւէ պաշտոնյա Դանիել Իոննիսյանին չի հաստատել, թե Թումանյան-Մաշտոց պողոտայում զանգվածային անկարգությունների մասնակիցները, ոստիկանների վրա հարձակում գործած անձինք ազատ են արձակվել։
Այն, որ լիդերներն ասում են՝ աննախադեպ է, աննախադեպը մարդկանց քանակը չէ, այդ հին մտածողությունը դեռևս գոյություն ունի անգամ ընդդիմադիր լիդերների մոտ, որ ժողովրդի քանակով է որոշվում աննախադեպությունը: Այդ հարցերը քանակով չեն լուծվում, այլ՝ լուծվում են հստակ տեխնոլոգիայով, որը ցուցադրեց ժողովուրդը:
Խիստ անթույլատրելի է Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեության խոչընդոտումը:
Հնդկաստանում առնվազն 21 մարդ է զոհվել Հնդկաստանի կենտրոնական մասի Մադհյա-Փրադեշի նահանգում կամրջից բեռնատարի ընկնելու հետեւանքով:
Ապրիլի 17-ին Արցախում ականապայթյունային մահացու վիրավորում ստացած զինծառայողը Ստեփանավան քաղաքից էր, երկվորյակ եղբոր հետ ծառայում էր նույն զորամասում:
Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպանությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից նամակ է ստացել առ այն , որ Վաշինգտոնն առայժմ չի պլանավորում նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը պլանավորում է այց կատարել ԿԺԴՀ: Այդ մասին ապրիլի 18-ին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուր, որը ծանոթ է Պեկինի եւ Փհենյանի միջեւ անցկացվող քննարկումների բովանդակությանը:
Մեր զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր ոստիկանության կողմից այսօրվա հավաքի և երթի մասնակիցների բերման ենթարկելու մասին։
Այսօր Երևանում ժամը 12:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 66 քաղաքացի:
Իրանը Բանակի օրվա առթիվ անցկացված զորահանդեսի ընթացքում ներկայացրել է հակաօդային պաշտպանության «Կամին-2» նոր համակարգը:
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքի կողմնակիցները և մասնակիցները շարունակաբար իրենց գործողություններով խոչընդոտում են այլոց իրավունքների, ազատությունների իրացմանը, պետական մարմինների, կազմակերպությունների բնականոն գործունությանը:
Այս պահին ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գտնվում են ԵՊՀ-ում։ Նրանք դասադուլի կոչեր են անում ուսանողներին։
Հարգելի լրագրողներ, Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի օդանավակայանն օգտագործվում է չեխական հրթիռային կայանքները և հաուբիցները մաքսանենգ ճանապարհով Ադրբեջան տեղափոխելու համար:
Ադրբեջանի խորհրդարանում (Միլլի մեջլիս) ապրիլի 18-ին տեղի է ունենում Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը:
«Պարոն Օսիպյան, արդեն հոգնել ենք ձեզնից։ Ձեզ «Սասնա ծռերը» չսպանեցին, չէ՞, հիշո՞ւմ եք, խնայեցին, որ հիմա մեր դեմ կռվեք»,- քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում` դիմելով Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ասաց ցուցարար մի աղջիկ, որը փորձում էր նրանից ճշտել, թե ինչ է տեղի ունենում։ Օսիպյանը հետաքրքրվեց, թե նա ով է, ի պատասխան՝ աղջիկն ասաց, որ արժանապատիվ քաղաքացի է։
2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքին մասնակցած անձինք, 16.04.2018թ. ՀՀ ոստիկանության կողմից հավաքը դադարեցնելու մասին որոշումն անտեսելով, շարունակել են հակաիրավական գործողությունները: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Հայաստանի բասկետբոլի առաջնության եզրափակիչը կկայանա ապրիլի 18-ին:
Ֆրանսիայի հրապարակում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հիշեցրին իր հայտարարությունը, որ, եթե ժողովուրդը դուրս գա, ինքն իշխանափոխություն կիրականացնի, ապա հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ժողովուրդն իր քայլը չի արել, և հիմա հերթն իրենը չէ։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցված քրեական գործը։
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 18-ի, ժամը 11։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հավաքների ընթացքում տուժած 5 քաղաքացի։
Երևանի Մաշտոցի պողոտայում գիշերը տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանություն բերման է ենթարկվել 7 քաղաքացի, ոստիկանություն է ներկայացվել մեկ անչափահաս:
Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակից բերման ենթարկվեցին մի խումբ ցուցարարներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, նկատի ունենալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը, հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից:
Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները Սիրիայի Դումայում կարող են աշխատանքն սկսել այն բանից անմիջապես հետո, երբ այդ քաղաքում գտնվող ՄԱԿ-ի առաքելությունը եզրակացություն կներկայացնի, որ իրադրությունը թույլ է տալիս նրանց՝ ժամանել այնտեղ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի հասցրել հետևել երեկ խորհրդարանում «Ելք» խմբակցության իր գործընկերների ելույթներին։
Ապրիլի 17-ին, ժամը 18.00-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.45-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ժամանակին չի տեղեկացվել, որ Միացյալ Նահանգների վարչակազմը փոխել է դիրքորոշումը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանման վերաբերյալ: