«Այնպես չէ՝ եթե գործողությունները անվանես հեղափոխություն, կդառնա հեղափոխություն». «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կազմակերպած բողոքի ակցիաներին՝ ասել է. «Քաղաքագիտության մեջ այնպես չէ, որ եթե գործողությունները անվանես հեղափոխություն, դա, իսկապես, կդառնա հեղափոխություն։ Իրականում այն, ինչ կատարվում է, չունի «գունավոր հեղափոխության» բովանդակություն։

Իսկ թե Փաշինյանն իր գործողություններն ի՞նչ է անվանում, իր իրավունքն է։ Կարող է հեղափոխություն անվանել, բայց դրանից այդ քաղաքական գործընթացը չի դառնա «գունավոր», քանի որ բովանդակությամբ այն այդպիսին չէ։

Հատկապես «գունավոր հեղափոխությունն» ունի իր պարտադիր կանոնններն ու զարգացման տրամաբանությունը։ Իսկ եթե չկա թե՛ մեկը, թե՛ մյուսը, ուրեմն չես կարող այն հենց այնպես վերցնել և «գունավոր հեղափոխություն» անվանել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս