
Հինգ մարդ է վիրավորվել ՀԱՄԱՍ-ի դիրքին Իսրայելի բանակի հարվածի հետևանքով

Գազայի հատվածում հինգ մարդ է վիրավորվել ՀԱՄԱՍ շարժման դիրքին իսրայելական բանակի հարվածի հետեւանքով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է միջատարածքի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ Կեդրան: «Հինգ պաղեստինցիներ տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել Խան Յունիս քաղաքի արեւելյան սահմանի դիտորդական աշտարակին իսրայելական հարվածի հետեւանքով»,- ասել է նա:
Ավելի վաղ «Հաարեց» թերթը հայտնել էր, որ իսրայելական բանակը ՀԱՄԱՍ շարժման դիրքի վրա գրոհել է ի պատասխան Գազայի հատվածի հետ սահմանին զինվորականների գնդակոծման: Հրատարակության տվյալներով՝ ապրիլի 17-ին իսրայելական պարեկախումբը գնդակոծման է ենթարկվել միջատարածքի հարավային սահմանի շրջանում՝ «այն վայրից ոչ հեռու, որտեղ տեղի են ունենում բողոքի ուրբաթօրյա ակցիաները»: