Բաժիններ՝

«Էլեգանտ» հյուրանոցի մոտ մեքենան արգելափակվել է քարերի մեջ

Ապրիլի 18-ին՝ ժամը 01:53-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Էլեգանտ» հյուրանոցի մոտակայքում «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է քարերի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Սարալանջ փողոցի վերջնամասում՝ քարակույտի մեջ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս