Թուրքիայի «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է երկրի արտահերթ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին:
ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Ֆիլիպ թագավորը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:
Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում ապրիլի 18-ին ժամը 17:00-ի դրությամբ իրավիճակը հանգիստ է:
«Անկախ Երևանում տեղի ունեցող ակցիաների ապագայից, կարելի է պնդել, որ Հայաստանի հասարակությունում կա ազդեցիկ դժգոհ հատված»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար, վրացի դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին:
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և նորանշանակ փոխվարչապետների առաջին հանդիպումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Շիրակի մարզպետի հետ հանդիպումից հետո Գյումրիում ապրիլի 18-ին անցկացվող հավաքի մասնակիցները քանի ուսումնական հաստատություններում՝ պահանջելով չարգելել աշակերտներին ու ուսանողներին միանալ երթին, ապա, կրկին փակելով կենտրոնական ճանապարհները, շարժվեցին Վարդանանց հրապարակ:
Իրանի կառավարությունը որոշում է ընդունել հրաժարվել դոլարով միջազգային հաշվարկներից եւ արտասահմանյան տրանզակցիաներում եւ պետական հիմնարկությունների պաշտոնական հաշվարկներում անցնել եվրոյի:
Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է դեպքեր, երբ մի շարք անձինք, այդ թվում՝ հանրային ճանաչում ունեցող գործիչներ այցելում են հանրակրթական դպրոցներ և դպրոցների տնօրեններից ու ուսուցչական կազմերից պահանջում ապահովել իրենց մուտքը դպրոցներ՝ երեխաներին քաղաքական բնույթի հավաքներին ու երթերին ներգրավելու համար:
Թուրքիայում 2018 թվականի հունիսի 24-ին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում մեղադրանք է առաջադրվել զինված ուժերի փոխգնդապետին՝ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություններ կատարելու համար:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարդան Մակարյանը:
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը չի պարզել այն նյութի ծագման երկիրը, որով թունավորվել էին Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալները:
Վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ:
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Զեյնալյանը և Մանե Թանդիլյանը անձնական երաշխավորություն են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ալեքսան Հարությունյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ փոխվարչապետներ են նշանակվել:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին ՀՀ առաջին փոխվարչապետ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ 2018 թվականին Բելառուսը մտադիր է իրականացնել տասը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին արտահանման համաձայնագիրը:
Այսօր ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը և Լուսավոր Հայաստան Կուսակցության Կառավարման խորհրդր անդամ Կարեն Սիմոնյանը կրկին այցելել են ոստիկանական բաժանմունքներ։
Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը Սիրիայի իրադրության շուրջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած խոսակցությունից հետո հայտարարել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել հետագա էսկալացումը կանխելու համար, նախեւառաջ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ։
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացվող հավաքի մասնակիցները շրջափակել են Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող Կառավարության մասնաշենքը, որտեղ գտնվում են ՀՀ սփյուռքի, Կրթության և գիտության, Արդարադատության, Արտաքին գործերի նախարարությունները:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի ապրիլի 18-ին վնասազերծել է ՀՀ քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբ, որը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մի շարք քաղաքացիների բանկային հաշիվներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար:
Ապրիլի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Աղջաբեդիի շրջանի Գիյամեդդին գյուղի ուղղությամբ կրակ բացելու արդյունքում վիրավորում է ստացել 27-ամյա խաղաղ բնակիչ, իրականությանը չի համապատասխանում:
Հարցին՝ այն, որ ակցիայի մասնակիցները դպրոցներ էին գնացել և այնտեղ կոչ էին անում դպրոցականներին՝ միանալ շարժմանը, ինչքանո՞վ է թույլատրելի, Ա. Բախշյանն այսպես պատասխանեց. «Դպրոցում նման կոչեր անելն այնքան էլ խելամիտ չէ…»:
Ոստիկանությանը ներկայացվել է բաժիններում անչափահասներին առանց հիմքերի պահելու անթույլատրելիության և նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջ:
168.am-ի տեղեկություններով՝ առաջիկա ժամերին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է կատարելու:
Ապրիլի 17-ին, ժամը 6.00-ին, Երևանի Հ.Բեկնեզարյան փողոցի թիվ 40 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Ռուսլան Մանուկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։