
Պատահար «Սիրուս» գործարանի մոտ

Ապրիլի 18-ին՝ ժամը 01:46-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ «Սիրուս» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևանի փողոցի թիվ 4/1 շենքի մոտակայքում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Կ., 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և շրջվել: Տուժածներ չկան:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով: Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան: